Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 4 » Ա.Արեշև. «Հանդիպումն արդյունավետ կլինի, եթե կողմերը բացառեն ստատուս-քվոն ռազմական գործողություններով փոխարինելու վտանգը»
16:51
Ա.Արեշև. «Հանդիպումն արդյունավետ կլինի, եթե կողմերը բացառեն ստատուս-քվոն ռազմական գործողություններով փոխարինելու վտանգը»
Հարցազրույց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևի հետ:

-Ինչպես եք տեսնում բանակցային գործընթացն այսօրվա դրությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011թ-ը կարծես փոքր-ինչ ակտիվություն բերեց . հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը գնալով աճում են, իսկ մարտի 5-ին էլ սպասվում է նախագահների հերթական եռակողմ հանդիպումը:

-Խաղաղ բանակցային գործընթացը, եթե դրա մասին ընդհանրապես կարող է խոսք լինել, ըստ իս, այդքան էլ երանելի վիճակում չէ` մի շարք հանգամանքների բերումով: Ու թերևս ամենագլխավորը ոչ միայն այն է, որ գործ ունենք չափից դուրս բարդ հակամարտության հետ, այլ որ գնալով իրավիճակն ավելի է բարդանում. շփման գծում շարունակական կրող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դրա վառ վկայությունն են:
Ինչ վերաբերում է մարտի 5-ին Սոչիում կայանալիք նախագաների հանդիպմանը, ապա այն արդյունավետ կարելի է համարել միայն այն դեպքում, եթե կողմերը կփորձեն ուշադրությունը սևեռել ու լուծել ամենահիմնական հարցը` ինչպե՞ս անել, որ բացառվի ներկայիս լողացող ստատուս-քվոն ռազմական գործողությունների վերսկսմամբ փոխարինելը:
Այս իմաստով փոխվստահության մասին է, որ պետք է խոսեն ղեկավարները, ինչը ևս բարդ խնդիր է, քանզի հիշում ենք, որ Աստրախանում կայացած վերջին հանդիպմանը կողմերը համապատասխան հռչակագիր ստորագրեցին, սակայն թե ի՞նչ կատարվեց ու շարունակում է կատարվել մինչ օրս բոլորիս աչքի առաջ է:

-Բայց կհաջողվի՞ պահպանել Ձեր նշած լողացող ստատուս-քվոն ու խուսափել պատերազմական գործողություններից:

-Իմ խորին համոմզմամբ` ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ ռազմատենչ հռետորիկան ու նաև շանտաժը հեռանկարային չեն: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե կողմերից որն է հանդես գալիս նման հայտարարություններով և ինչ նպատակներ են իրականում դրանք հետապնդում, այն է` լուծել ներքաղաքական խնդիրները:

-Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է վկայում վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության ուշադրության ընդգծված ավելացումը, հաշվի առնելով այն հանգամանքը , որ ԱՄՆ պետքարտուղար Հիլալի Քլինթոնի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից ընդամենը երկու-երեք շաբաթ անց Հայաստան ժամանեց փոխպետքարտուղարը: Արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ցանկանում է ակտիվանալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:

-Կարծում եմ, ԱՄՆ-ն առանց այդ էլ ակտիվ է բանակցային գործընթացի ֆորմատում, պարզապես ժամանակ առ ժամանակ պասիվացման փուլ է մտնում: Սա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն չունի արտաքին քաղաքական հարթակում գործողությունների հստակ կուրս` խոսքը կոնկրետ Հարավային Կովկասում իր հետաքրքրությունների շրջանակին է վերաբերում, որն էլ թույլ կտար լուծել գոյություն ունեցող հակամարտությունները երկկողմ կամ բազմակողմ բանակցությունների արդյունքում: Իհարկե, շատերի համար ավելի ցանկալի կլիներ, որպեսզի հստակություն լիներ այս հարցերում, բայց քաղաքական իրավիճակը տարածաշրջանում և դրանից դուրս այսօր այնքան անկանխատեսելի է, որ առկա հակամարտությունների կարգավորման այլընտրանքային տարբերակներ դեռևս չկան:

-Վերջերս Chattam House-ի փորձագետը հայտարարել էր, որ Կոսովոյի նախադեպը կիրառելի չէ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից, քանզի դրանք իրարից տարբերվում են` Կոսովոյում, իբր, արյուն է թափվել ու քանի դեռ Լեռնային Ղարաբաղում նույնը չի եղել, Արևմուտքը դրան ուշադրություն չի դարձնի:

-Իրականում Արևմուտքում ոչ միայն քաջատեղյակ են, թե ինչ է այսօր կատարվում Ղարաբաղում, այլև միշտ էլ Ղարաբաղյան խնդիրը եղել է նրանց ուշադրության կենտրոնում ու այն, որ հակամարտությունն անկախացած Հայաստանին իբրև ժառանգություն մնաց Խորհրդային միությունից, նույնպես հայտնի փաստ է նրանց համար: Նրանք քաջատեղյակ են նաև Սումգայիթից, Բաքվից և նմանատիպ այլ դեպքերից… Այնպես որ, գուցե յուրովի հասկացվող քաղաքական կոռեկտությունն է, որ խոչընդոտում է տեսնել ակնհայտն ու առավել ևս տալ դրան գնահատականներ: Իսկ թե ինչի է դա հանգեցնում, բոլորիս աչքի առաջ է. նույն Կոսովոյի ղեկավարությունն այսօր գտնվում է մարդու օրգանների վաճառքի հետ կապված սկանդալի կիզակետում և այլն:

Լեռնային Ղարաբաղի հարցում իրավիճակը լիովին հակառակն է և, ես այն կարծիքին եմ, որ ստեղծված իրավիճակը չի հանգեցնում հատկապես արևմտյան միջնորդների նկատմամբ վստահության ձևավորմանը: Առավել ևս, երբ նման գնահատականներով են հանդես գալիս` դրանից հետո էլ ավելի դժվար է վստահություն ներշնչել նրանց, ում փորձում ես համոզել քո իսկ քարոզած ժողովրդավարական իդեալները:

-Ձեր բոլոր հարցազրույցները վերլուծելով գալիս ես այն եզրահանգնման, որ ԵԱՀԿ ՄԽ-ը Ձեզ այդքան էլ վստահություն չի ներշնչում, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ տեսնում եք բանակցային գործընթացի տեղափոխում այլ ֆորմատ:

-Անկախ ամեն ինչից Մինսկի խումբը լուծում է որոշակի խնդիրներ, հակառակ պարագայում այն վաղուց էր, այսպես ասած, զորացրվել: Պարզապես այն տարածաշրջանում գլոբալ խաղացողների վրա ներազդելու հերթական գործիքն է, և այդ իմաստով ծառայում է իր նպատակին: Իսկ թե որքանո՞վ է այն ադեկվատ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ոգուն արդեն երկրորդական հարց է: Ու երևի հենց դրանով էլ բացատրվում են այլընտրանքային ձևաչափերը` այսպես կոչված Պրահյան գործընթացը, ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանին ավելի մեծ ուշադրություն հատկացնելը և այլն: Միանշանակ է միայն մեկ բան` ընդհանուր մոտեցում խնդրին ձևավորված չէ, ու քանի դեռ այդպես է, ռազմական գործողությունները բացառելու միակ դեղամիջոցը ուժերի բալանսավորման պահպանումն է` դրա համար բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործելու ճանապարհով:

 /Panorama.am/

Просмотров: 432 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ