Блог
Главная »
2010 »
Декабрь »
23 » 2011 թվականին ԱՄՆ Սենատը կրկին կսկսի Ադրբեջանում և Թուրքիայում նոր դեսպանների հաստատման գործընթացը
15:39 2011 թվականին ԱՄՆ Սենատը կրկին կսկսի Ադրբեջանում և Թուրքիայում նոր դեսպանների հաստատման գործընթացը |
PanARMENIAN.Net - Սենատում հաստատագրման գործընթացը չանցած` տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածությունների փաստաթղթերը վերադարձվել են Սպիտակ տուն: Ինչպես ասվում է Սենատի պարզաբանության մեջ, բոլոր փաստաթղթերը պետք է գալիք տարում տրամադրվեն Սենատի նոր կազմին:
Սենատորներն արգելափակեցին Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպաններ Մեթյու Բրայզայի և Ֆրենկ Ռիկարդոնեի թեկնածությունները: Վետոյի իրավունքից օգտվեցին Սեմ Բրաունբեկը, Ռոբերտ Մենենդեզը և Բարբարա Բոքսերը` Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի համաձայնությամբ:
/Panarmenian.net/
|
Просмотров: 437 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |