Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 09
Հնագետ Համլետ Պետրոսյանը, ով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարն է, խոսելով Տիգրանակերտի պեղումների մասին' ասել է, թե դրանք ընթանում են երեք հիմնական հատվածներում։ Թաղամասում ընթանում է հյուսիսային պարսպապատի բացումը, որտեղ արդեն 20 մետր առաջացել են:

-Ուշագրավն այն է, որ ունենք պատեր, որոնց բարձրությունը 4 մետրից ավելի է: Երկրորդ հատվածը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ նորից բացվում են ժայռափոր համալիրներ: Երրորդ հիմնական տեղամասը բազիլիկ եկեղեցու պեղումներն են,-տեղեկացրել է հնագետը։

Հ. Պետրոսյանն ասել է, թե վերջին շրջանում հայտնաբերել են նաև տարբեր դարաշրջանների իրեր, պղնձե զարդեր։ Նրա խոսքերով՝ մոտ 10 օր առաջ էլ հայտնաբերել են օձապատկերով անտիկ մի կարաս, որն իր տարողությամբ Արցախում ամենամեծն է՝ մոտ 600 լիտր։
 
/7or.am/
< ... Շարունակություն »
Просмотров: 522 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն' նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին:

Խորհրդակցության ընթացքում, որը վարում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Զեկույցներ են ներկայացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ:

Խորհրդակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, զորահավաքային և մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված բարեփոխումները, նոր մոտեցումներն ու առաջավոր չափանիշներն արդեն դրական ազդեցություն են ունեցել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:

Ամփոփելով խորհրդակցության արդ ... Շարունակություն »
Просмотров: 491 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)



«Ակնհայտ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության անհնարին է որեւէ առաջընթաց: Հայաստանը չի կարող իրենով փոխարինել ԼՂՀ-ին: Թե փաստաթղթերի ձեւավորումը, թե դրանց ստորագրումը, թե իրագործումը, անհնարին է առանց ԼՂՀ-ի: Այն պահից, երբ Ադրբեջանը դադարի համառորեն մերժել ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին, դա կլինի ազդանշան, որ Բաքուն իրոք գնում է կարգավորման: Սակայն Ադրբեջանը դա մերժում է եւ բանակցային գործընթացը օգտագործում է զուտ որպես սեփական քարոզչության միջոց եւ առիթ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Իրավունք» թերթի խնդրանքով պարզաբանելով ԼՂ հակամարտության բանակցությունների ձեւաչափի փոփոխման մասին հնչող կարծիքները:

Հարցին, թե որքանով է աճել պատերազմի վերսկսման հնարավորությունը` Շ.Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը միշտ էլ կփորձի առաջին իսկ հնարավորության դեպքում հարցը ուժով կարգավորելու քաղաքականություն իրագործել:
Просмотров: 510 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

«Հնարավոր փոխզիջումների մասին կարելի է խոսել, եթե համաձայնություն ձեռք բերվի երկու խնդիրների շուրջ: Առաջինը` Լեռնային Ղարաբաղի սուվերենության աստիճանը պետք է լինի ավելի բարձր, քան այսօր», - «Իրավունք» թերթի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունում մատնանշված փոխզիջումները, ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պարզաբանել. «ԼՂՀ-ն դեֆակտո անկախ է, սակայն միջազգայնորեն ճանաչված չէ: Չճանաչված լինելով սահմանափակված է իր արտաքին գործունեության մեջ: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխքիները չպետք է լինեն ավելի պակաս, քան այսօր: Այսօր ԼՂՀ անվտանգության էական բաղադրիչը նրա դիրքերն են, որոնք ապահովում են ռազմական հավասարակշռություն եւ զսպում Ադրբեջանի ռազմական նկրտումները»:

«Խաղաղապահների, նրանց տեղաբաշխման վայրերի ու քանակի, այլ հարցերի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ համաձայնեցված լինեն կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների խնդիրները» ... Շարունակություն »
Просмотров: 462 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

Ինչո՞ւ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները անտեսեցին հունիսի 18-ի սադրանքը: Պատասխանելով «Իրավունք» թերթի այս հարցին` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ «շատ ցանկալի կլիներ, որ անդրադառնային, սակայն նախագահների հայտարարության կառուցվածքը կարգավորման հիմնական սկզբունքներին է վերաբերվում»:

«Իսկ միջադեպեր եղել են եւ ցավոք, հետագայում էլ չեն բացառվում` հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններում դատապարտումը եւ ուժի կիրառումից ձեռնպահ լինելու հորդորը հասցեագրված է կողմերին, մինչդեռ` ինքնին հասկանալի է, որ այդ սադրանքը իրականացնողը Ադրբեջանն է: Իհարկե, այդպիսի «չեզոք» կեցվածքը կարող է նպաստել ադրբեջանական նոր սադրանքների:
 
/Aysor.am/

Просмотров: 480 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի Պետերբուրգից խռոված գնալու փաստին` նշելով. «Նախ պետք է արձանագրել, որ Ալիեւը տվել է իր համաձայնությունը այդ հանդիպման ժամանակ: Եվ տարօրինակ էր նրա պահվածքը, երբ համաձայնություն տալուց հետո, հիմա փորձում է այլ բան ներկայացնել, ինչպես նաեւ զարհուրելի է այն սադրանքը, որը նա կազմակերպեց, որովեհտեւ անհնար է նման գործողություն կազմակերպվի առանց բարձրաստիճան ղեկավարության իմացության»:

«Պարզ է, որ Ալիեւը դժգոհ էր, իսկ թե ինչից` կարելի է դատել նրա պահվածքից: Նա միշտ աղավաղված է ներկայացնում բանակցային գործընթացը, փաստաթղթերը, պայմանավորվածությունները: Հայկական կողմը երբեք չի գնում աղավաղումների ճանապարհով: Մեր խոսքը համընկնում է գործի հետ», - հավելել է ԱԳ նախարարի տեղակալը:
/Aysor.am/
Просмотров: 559 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

«Երեք նախագահների հայտարարությունը գրեթե կրկնություն էր նախորդ` լ’Ակվիլայում արած հայտարարության եւ իր մեջ պարունակում է Մադրիդյան փաստաթղթի առանձին սկզբունքների ամրագրում: Մադրիդյան փաստաթղթի հիման վրա առաջարկություններ են ներկայացվել Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպած հանդիպման ժամանակ: Այնպես որ, սկզբունքային առումով գործնականում նույնն են Մադրիդյան սկզբունքները, երեք նախագահների հայտարարությունները եւ այն, ինչը Պետերբուրգում ներկայացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին», - «Իրավունք» թերթին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների վերջերս արված հայտարարությունը, ինչպես նաև «պետերբուրգյան սկզբունքների» էությունը:

/Aysor.am/


Просмотров: 494 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

«Մենք տեր ենք ազատագրված տարածքներին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Գիտակցելով ազատագրված տարածքների դերն ու նշանակությունը Հայաստանի անվտանգության հարցում և ելնելով Արցախյի հարցում աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից' մենք' ՀԱՅ երիտասարդներս, հայտարարում ենք, որ տեր ենք ազատագրված տարածքներին և սույն թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, կազմակերպում ենք խոնարհումի և ոգեկոչումի երթ հայոց հավերժախոս պանթեոն Եռաբլրի կամարների մոտից դեպի հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած անմահ հայորդիների շիրիմներին»:
 

/7or.am/

Просмотров: 480 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

Թուրքական կառավարությունը մտադիր չէ ինչ-որ տեխնիկական աշխատանք կատարել կամ բանակցություններ վարել Հայաստանի սահմանը բացելու համար, քանի դեռ Ադրբեջանի հողերը «գրավված» են Հայաստանի կողմից։ Այսպես է ասել Կարսի նահանգապետ Ահմեդ Կարան։

«Քանի դեռ Ադրբեջանը համաձայնություն չի տվել, և իր հողերը չեն վերադարձվել, ոչ մի սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող»,-հեռախոսային խոսակցության ժամանակ «Trend»-ին ասել է Կարսի նահանգապետը։
 
/7or.am/

Просмотров: 485 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու և հանրությանն իրազեկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման և այլ հարցերի:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ – ՆԱՏՕ համագործակցության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հայերեն և անգլերեն տարբերակներին կարելի է ծանոթանալ ՀՀ ՊՆ mil.am կայքի «ՀՀ – ՆԱՏՕ ԱԳԳԾ» բաժնում:
 
/Aysor.am/ 
Просмотров: 481 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

Հուլիսի 9-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նշելու է իր ծննդյան 60-ամյակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Յանուկովիչի ծննդյան օրվա միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել։ Հուլիսի 10-ին էլ Ղրիմում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին իր մասնակցությունն արդեն հաստատել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ, հղում անելով Ալիևի աշխատակազմի իրենց աղբյուրներին, տեղեկացնում են, որ Ադրբեջանի նախագահը նույնպես հաստատել է իր մասնակցությունը։ Նշվում է նաև, որ հնարավոր է՝ գագաթնաժողովի շրջանակներում կայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը։

Պարզելու համար՝ ՀՀ նախագահը մասնակցելո՞ւ է այդ գագաթնաժողովին, դեռևս երեկ «7օր»-ը դիմել էր Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակ, որտեղից խոստացել էին պատասխանն ունենալուն պես արձագանքել, սակայն մինչև հիմա այդպես էլ չեն արձագա ... Շարունակություն »
Просмотров: 479 | Добавил: Voskanapat | Дата: 09.07.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ