Ադրբեջանում գործող 40 բանկերից 17-ը սնանկ են ճանաչվել: Դա պատահական չէ, քանի որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը հովանավորում է միայն իշխող շրջանակներին մոտ բանկերին: «Ազադլըգը» գրում է, որ Ադրբեջանի բանկային հատվածում մոնոպոլիզացման երևույթը վտանգավոր միտում է:
Ադրբեջանի տնտեսական ինովացիայի կենտրոնի ղեկավար Մեհեմմեդ Թալըբլըն թերթի հետ զրույցում ասել է, որ վնասով աշխատող բանկերի ավելացումը խոսում է այդ երկրում մակրոտնտեսական իրավիճակի ոչ հավասարակշիռ կառավարվելու մասին: Ըստ նրա, բանկերի ֆինանսական հնարավորությունների նեղացումը իրականում ազդանշանում է երկրում ֆինանսական ռեսուրսների կառավարման դժվարացման մասին:
«17 բանկերի սնանկացման գնալը դժվար կացության մեջ է դնում բիզնես սուբյեկտներին և գործարարներին: Առանց այն էլ Ադրբեջանում բիզնես միջավայրը ձեռնտու մակարդակի վրա չէր: Բանկային հատվածի` նման դժվար կացության մեջ հայտնվելը ավելի է թանձրացնում այդ
...
Շարունակություն »
Просмотров:
588
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
|
Ադրբեջանն օգտագործում է իր ռազմական ուժերը քաղաքական նպատակների համար, գտնում է Ռազմավարական Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Այսօր կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նա ասաց, որ Բաքվի նման քաղաքականությունը վտանգավոր է ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակներում, այլ նաև` ողջ տարածաշրջանի համար:
«Սա վտանգավոր է, քանի որ Ադրբեջանն ուղղորդվում է ոչ թե ռազմավարական, այլ ` քաղաքական տրամաբանությամբ»,- ասաց նա, նշելով, որ դա է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հիմնական պատճառը:
Բանախոսը նաև նկատեց, որ չնայած Ադրբեջանի նախագահ Ալիևն ահաբեկում է պատերազմի վերսկսմամբ, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է այդ երկրում իշխանափոխության պատճառ դառնալ:
«Ադրբեջանում ձևավորվում է Ալիևների պաշտամունք, ոչ թե տեղի է ունենում ռազմական մշակույթի զարգացում: Յուրաքանչյուր ա
...
Շարունակություն »
Просмотров:
613
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
|
Հայաստանի զինված ուժերն առավելություններ ունեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև հարևան Վրաստանի համեմատ և տարածաշրջանում մնում են դոմինանտ: Այդ մասին այսօր Ռազմավարական Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված հատուկ քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ բանախոսի` հարևանների նկատմամբ Հայաստանն աչքի է ընկում իր պաշտպանական առավելությամբ և սպայակազմի բարձր մակարդակով:
«Աշխարհագրական պայմանների շնորհիվ պաշտպանական առավելությունը հնարավորություն է տալիս հայկական դիրքերի վրա հարձակման դեպքում կորուստները հասցնել 10:1-ի»,-նշեց նա: Բանախոսը շեշտեց նաև, որ ի տարբերություն հարևան երկրների զինված ուժերի, հայկական բանակում շատ բարձր է ռազմական ոգին, սպայական կազմի մասկագիտական պատրաստությունը: Նա հիշեցրեց, որ դեռ խորհրդային տարիներին հայ սպաներն աչքի են ընկել իրենց վարպետությամբ` արժանանալով ԽՍՀՄ բանակի բարձրագույն կոչում
...
Շարունակություն »
Просмотров:
677
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
|
PanARMENIAN.Net - «Մենք երախտապարտ ենք պետքարտուղար Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրա տեսակետի համար, և, հտկապես, Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար»,-հայտարարել է Ժիրայր Հովնանյանը: Ըստ նրա, դա կարևոր խորհրդանշական և շատ գնահատելի քայլ է: «Դա ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա հետևողական քաղաքականության հետևանքն է, այլ նաև այն բանի վկայությունն է, որ Հիլարի Քլինթոնը օգնում է հասնել ճանաչման ու արդարության»,-ասել է Հովնանյանը:
Իր հերթին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: «Համագումարը կրկնում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն այս տարի ճանչելու կոչը, երբ լրացավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը»,-ասել է Արդունին:
Просмотров:
515
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
|
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Չախրլը, Քյուրդլար, Հորադիզ, Քարվենդ, Չեյիլ, Կուրապատկինո, Մարզիլի, Սարըջանլու, Քենգեռլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Ջրաբերդ, Թալիշ, Գյուլիստան, Կարախանբեյլի, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Աշաղը Վեյսալի և Լևոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
/7or.am/
Просмотров:
546
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
|
Թուրքական «Զաման» օրաթերթը հայտնում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է «Հապերթուրք»-ի(Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույց) որոշումը՝ փակելու «Թեքե թեք» հաղորդաշարը։
Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցը օրեր առաջ փակել էր էր Ֆաթիհ Ալթայլի «Թեքե թեք» հաղորդումը, որում երբեմն ուղիղ եթերում քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը։
Հաղորդաշարը փակելու պատճառ է դարձել պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող-հրապարակախոս Սևան Նիշանյանի՝ Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ բարձրաձայնած դիրքորոշումը։ Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցի որոշման մէջ ասված է, որ Նիշանյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ «հնչեցրած տեսակետները անցնում են թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև պարունակում են վիրավորանքի տարրեր»։
Просмотров:
512
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
|
Հուլիսի 5-ին ադրբեջանցիները մտել են հայատառ «Ֆեյսբուք» և ավերել այն։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ադրբեջանցի հակերները 7 հայկական կայք էին կոտրել, իսկ արդեն երկու ամսից ավելի է, ինչ 26 հոգուց բաղկացած ադրբեջանական խումբը հակահայկական անօրինական գործունեություն էր իրականացնում «Wikipedia» համացանցային բաց հանրագիտարանում։ Հայկական կողմից այն հայտնաբերվել է, և «Wikipedia»-ի ղեկավարության կողմից ադրբեջանական խմբի համար պատիժ է սահմանվել։
/7or.am/
Просмотров:
577
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
|
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը՝ հղում անելով ադրբեջանական դիվանագիտական որոշ աղբյուրների, գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ դռների հետևում քննարկել են ազատագրված 7 շրջաններից 5-ի հանձնման մասին հարցը։ Նշվում է նաև, թե բացի Քարվաճառից և Լաչինից՝ առանց նախապայմանների մնացած տարածքների հանձնման հարցը Քլինթոնը քննարկել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։
Հիշեցնենք, որ Բաքվում կայացած Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։
/7or.am/
Просмотров:
559
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
|
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /ՌԴ/, Ռոբերտ Բրադկեն /ԱՄՆ/ և Բեռնար Ֆասյեն /Ֆրանսիա/ երկուշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաքում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին անցնել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտին:
«Համանախագահները կոչ են անում կողմերին կառուցողական փոխզիջման եղանակով անել հաջորդ քայլը և անցնել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտին` խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով», - ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության տեքստում:
Մինսկի խմբի համանախագահները նաև կոչ են արել կողմերին խստորեն պահպանել 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմը, ինչպես նաև` զսպվածություն շփման գծում: Այդ առնչությամբ համանախագահները դատապարտել են հունիսի18-19-ին շփման գծում տեղ
...
Շարունակություն »
Просмотров:
569
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.07.2010
|
| |