«Աշխարհագրական պայմանների շնորհիվ պաշտպանական առավելությունը հնարավորություն է տալիս հայկական դիրքերի վրա հարձակման դեպքում կորուստները հասցնել 10:1-ի»,-նշեց նա: Բանախոսը շեշտեց նաև, որ ի տարբերություն հարևան երկրների զինված ուժերի, հայկական բանակում շատ բարձր է ռազմական ոգին, սպայական կազմի մասկագիտական պատրաստությունը: Նա հիշեցրեց, որ դեռ խորհրդային տարիներին հայ սպաներն աչքի են ընկել իրենց վարպետությամբ` արժանանալով ԽՍՀՄ բանակի բարձրագույն կոչումների:
Ռ.Կիրակոսյանի դիտարկմանբ` մտահոգիչը միայն այն է, որ հայկական բանակն ունի սակավաթիվ օդուժ, որը, թեև փոխհատուցվում է ուժեղ ՀՕՊ համակարգով:
Խոսելով Ադրբեջանի զինված ուժերի շարունակաբար աճող քանակի մասին, նա նկատեց, որ թեև մեծ գումարներ են ծախսվում ռազմական ոլորտի վրա, այնուամենայնիվ ադրբեջանական բանակն ունի որակական լուրջ խնդիրներ:
«Կարևորը որակն է, ոչ թե քանակը, և Ադրբեջանի բանակը ինչքան էլ իր քանակով շատ լինի, նա պատրաստվում է նապոլեոնական ոճով` անցյալի և ոչ թե ապագայի պատերազմներին, իսկ Հայաստանը ռազմական առումով պատրաստվում է 21-րդ դարի պատերազմներին», -ասաց փորձագետը, նշելով, որ ադրբեջանական բանակի շարունակական համալրումը միջազգային մի շարք կոնվենցիաների խախտում է:
Նա նշեց, որ ադրբեջանական բանակի առավելությունը հայկականի նկատմամբ կարող էր լինել հրետանու մեծ քանակն ու օդուժը, սակայն հրետանու մեծ մասը արդեն սպառել է շահագործման ժամկետները, իսկ ինքնաթիռներից օգտագործվում է 4-ից միայն 1-ը:
Ռ.Կիրակոսյանի գնահատմամբ, ադրբեջանական բանակի մարտունակությունը նվազեցնում է նաև այդ երկրի պաշտպանական նախարարության բարձր կոռումպացված մակարդակը, հրամանատարության և սպայական անձնակազմի փորձի պակասը:
/Aysor.am/