Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն երեկ այցելել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որտեղ ուսուցողական հանգիստ են անցկացնում «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, այնուհետև արտգործնախարարը հանդիպել է ճամբարի մասնակիցներին և պատասխանել Հայաստանի արտաքին քաղաքականության և ԱԳՆ գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցերի:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին` Հայաստանի արտգործնախարարը կրկնել է մինչ այդ ասվածը` Ալմաթիում հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արված հայտարարությունում հղում է կատարվում Լ’Ակվիլայում անցյալ տարի և այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից արված հայտարարություններին և դրանց մեջ պարունակվող դրույթներին, և ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կ
...
Շարունակություն »
Просмотров:
507
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.07.2010
|
|
Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Այդ մասին երեկ Սևանի ափին «Միասին» շարժման մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ու մատնանշել այն պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք շարունակաբար խախտել է ադրբեջանական կողմը:
Ըստ Նալբանդյանի` Արդբեջանը խախտել է հրադադարի պահպանպան և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին, միջնորդներին, և ոչ թե սեփական լրատվամիջոցներին` հակահայկական քարոզչությունը սաստկացնելու համար, ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից:
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.07.2010
|
|
Հաագայի միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին աննախադեպ էր: Այդ մասին «Հայլուր»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Աննախադեպ է նախ այն առումով, որ առաջին անգամ Միջազգային դատարանն անդրադարձել է երկու սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությանը: Դատարանը կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից», -բացատրել է Քոչարյանն ու մանրամասնել, որ ազգերի ինքնորոշումը` ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք այդ նպատակին հասնելու համար:
«Երբ կա ինքնորոշում, այդ պարագայում տարածքային ամբողջականությունը երկրորդական է, առաջնայինը հենց ազգերի ինքնորոշումն է: Այ սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը»,- մեկնաբանել է Շավարշ Քոչարյանը:
Просмотров:
507
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.07.2010
|
|
Այժմ գնդակը գտնվում է թուրքական դաշտում, և դա այսօր ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը: Այդ մասին այսօր Սևանի ափին «Միասին» շարժման մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Կարելի է ֆուտբոլ լավ չխաղալ, բայց չտեսնել, որ գնդակը գտնվում է քո դաշտում, երբ այդ մասին աղաղակում են դաշտի տրիբունաները, հարթակները, դա արդեն այլ ոլորտից է», - հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին խոսելիս` այսպես է ասել ՀՀ արտգործնախարարը:
/Aysor.am/
Просмотров:
574
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.07.2010
|
|
Մեթյու Բրայզայի հարցաքննությունը, դժբախտաբար, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան առկա հարցերին պատասխաններ է տալիս: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ընդգծելով.
«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր մտահոգությունները ճիշտ են` Բրայզան այն անձը չէ, որ պետք է Ադրբեջանում ներկայացնի ԱՄՆ-ն»:
Հիշեցնենք, որ նախօրեին, հուլիսի 22-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սենատորները լսումներ են անցկացրել` քննարկելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հարցը:
Նախ Բրայզան հանձնաժողովականներին է ներկայացրել կնոջը` ազգությամբ թուրք Զեյնո Բարանին ու տեղեկացրել, որ իրենք արդեն ունեն 16 օրական դուստր: Այնուհետև Բրայզան ներկայացրել է իր աշխատանքային գործունեությունն ու դեսպանի պաշտոնում աշխատելու հետագա ծրագրերը:
Просмотров:
566
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.07.2010
|
| |