Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 05
«Google» որոնողական համակարգի «Վիկիպեդիա» ցանցից հեռացվել է 26 հոգանոց ադրբեջանական խումբը։ Խմբի ղեկավարի մուտքը հիշյալ ցանց արգելափակվել է 6 ամսով, մյուսներինը՝ ավելի քիչ ժամանակով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը։

Խմբի մուտքը «Վիկիպեդիա» արգելափակվել է մոտ երկու ամիս առաջ այն պատճառով, որ խմբի անդամներն այդ կայքում հակահայկական նյութեր էին տեղադրում և համախմբված ձևով պայքարում էին այն անձանց դեմ, որոնք հայկական կամ պրոհայկական մոտեցումներ էին դրսևորում։

Ինչպես տեղեկացրեց մամուլի ասուլիսին մասնակցող ֆոտոլրագրող, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սեդրակ Մկրտչյանը, իրենց նախաձեռնությամբ «Վիկիպեդիայի» նման հայկական ռեսուրս է ստեղծվել, որն արդեն գործում է երկու ամիս։ Մկրչտյանի խոսքով, նոր www.hayqpress.com ռեսուրսում ցանկացած մարդ կարող է տեղադրել ինֆորմացիա, բայց այն ... Շարունակություն »
Просмотров: 592 | Добавил: Voskanapat | Дата: 05.07.2010 | Комментарии (0)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառմանը:

Թուրքական Takvim թերթի փոխանցմամբ` Թայիփ Էրդողանն իր արձակուրդից հետո, որն ավարտվում է այսօր, երկօրյա այցով հուլիսի 10-ին մեկնելու է Սարաևո և Սրեբրենիցա, ինչի առնչությամբ էլ որոշում է կայացրել չմասնակցել Յանուկովիչի ծննդյան տարեդարձի միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն իր ծննդյան տարեդարձը նշելու է Ղրիմի «Զարյա» նստավայրում, միջոցառմանը հրավիրել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի նախագահներին, Թուրքիայի վարչապետին և Լեհաստանի փոխնախագահին:

/Tert.am/
Просмотров: 535 | Добавил: Voskanapat | Дата: 05.07.2010 | Комментарии (0)

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը կենտրոնի անդամ տասնյակ հազարավոր երիտասարդների անունից շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ՀՄԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը. այն չափազանց կարեւոր էր մեր նորանկախ հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը եւ ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական եւ իրավական նոր համակարգի կառուցման համար: Սահմանադրությունն ամրագրում է այն իրողությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Այս վեհ արժեքների որդեգրումը պարտավորեցնում է մեզ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել դրանք պահպանելու եւ ամրապնդելու ուղղությամբ»: ... Շարունակություն »
Просмотров: 480 | Добавил: Voskanapat | Дата: 05.07.2010 | Комментарии (0)

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր առավոտյան Երևանում այցելեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ:
Ամերիկյան պաշտոնյան ծաղկեպսակ դրեց Հուշակոթողի և ծաղիկներ` հավերժ կրակի մոտ:
Նշենք, որ Միացյալ Նահանգները դեռ չեն ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը:
 
Այս տարվա մարտի սկզբին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որից հետո Թուրքիան հետ կանչեց Վաշինգտոնից իր դեսպանին: Որոշ ժամանակ անց թուրքական դեսպանը վերադարձել է ԱՄՆ:

/Aysor.am/



Просмотров: 538 | Добавил: Voskanapat | Дата: 05.07.2010 | Комментарии (0)

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը: Երկրի Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով Հիմնական օրենքում փոփոխություններ են կատարվել:

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - ասված է ՀՀ Սահմանադրության Նախաբանում:

Նշենք, որ Սահմանադրության օրը Հայաստանում ոչ աշխատանքային է:
Просмотров: 510 | Добавил: Voskanapat | Дата: 05.07.2010 | Комментарии (0)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երկրի ղեկավարի ուղերձում ասվում է.
«Սիրելի' հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ե'վ Սահմանադրության ընդունման, ե'ւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեները ցույց տվեցին մեր ժողովրդի հստակ դիրքորոշումը, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում կառուցել եւ ինչ արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվել: Մեր ընտրությունը խորապես գիտակցված էր. սահմանադրական հիմնարար արժեքները ոչ միայն հարիր են մեր ազգային նկարագրին, մեր ավանդույթներին, այլեւ համամարդկային են ու արդիական:

Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում Սահմանադրության մեջ ամրագրված բոլոր նպատակներն ու իդեալները չեն, ցավոք, որ մենք կարողացել ենք ամբողջովին կյանքի կոչել. հատկապես լիարժեք սոցիալական եւ իրավական պետություն դառնալու ... Շարունակություն »
Просмотров: 439 | Добавил: Voskanapat | Дата: 05.07.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ