Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 07
2010թ. հունիսին, ըստ նախնական տվյալների, ԼՂՀ-ում ծնվել է 221 երեխա՝ 2009թ հունիսին ծնված 270 երեխայի փոխարեն, մահացել է 112 մարդ՝ 2009թ. հունիսին մահացած 100 մարդու փոխարեն: Արդյունքում բնական աճը 61 մարդով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Հաշվետու ամսում գրանցվել է 75 ամուսնություն և 15 ամուսնալուծություն, 2009թ. հունիսին գրանցված 67 ամուսնության և 6 ամուսնալուծության փոխարեն:

Ըստ ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության տրամադրած «եկողների» և «մեկնողների» վիճակագրական հաշվառման կտրոնների՝ 2010թ. հունիսին հանրապետություն եկողների թիվը կազմել է 81 մարդ, մեկնողների թիվը 41 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխանաբար 72 եւ 29 մարդու փոխարեն:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն
 

 
Просмотров: 557 | Добавил: Voskanapat | Дата: 07.07.2010 | Комментарии (0)

Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարությանը թե «Լեռնային Ղարաբաղի բնակչության, Հայաստանի և Ադրբեջանի շահերից է բխում` աշխատել հիմնախնդրի լուծման ուղղությամբ»: Պատգամավորը կարծում է, որ ամերիկացի պաշտնյայի այս հայտարարությունը պատահական չէր արված:

«Սա նշանակում է, որ նա անուղղակի ձևով ճանաչել է և փաստել Լեռնային Ղարաբաղը` որպես երրորդ կողմ կամ որպես մի տարածաշրջանի ազգաբնակչություն»,- ասաց նա, նկատելով, որ բանակցային սեղանի շուրջ ԼՂՀ-ի վերադառնալու մասին են ակնարկում նաև Մադրիդյան սկզբունքների շուրջ հանդես եկած նոր առաջարկները:

«Ղարաբաղի ժողովուրդն է, որ միջազգային իրավունքի ինքնորոշման իրավունքով պետք է որոշի իր հետագա ճակատագիրը»,- հիշեցրեց Հ.Սահակյանը:
 
/Aysor.am/
Просмотров: 544 | Добавил: Voskanapat | Дата: 07.07.2010 | Комментарии (0)

Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով 2010թ. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ «Դե ֆակտո» մամուլի ակումբում պատասխանելով «7օր»-ի հարցին' նա ասել է.

-Ինչ-որ հայտարարություններ, ինչ-որ տեղ հանդիպում, որը շատ կարևոր է և մեծ քայլ է առաջ, և թուղթ, որտեղ գրված է, որ բոլոր հարցերն արդեն լուծված են, և մենք կշարունակենք խաղաղ ճանապարհով որոշել լուծել մնացած հարցերը, իհարկե, հնարավոր է։ Իսկ լուրջ քայլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի ճանապարհին այս տարի հնարավոր չէ։
 
/7or.am/

Просмотров: 563 | Добавил: Voskanapat | Дата: 07.07.2010 | Комментарии (0)

«Ես խորապես հիասթափված եմ, որ լրագրողի ազատազրկման ժամկետը երկարաձգվեց, ինչը հերթական քայլն է Ադրբեջանում ազատ մամուլի դեմ», - ասել է Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը` դատապարտելով ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի հետաքննող լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի ազատազրկման ժամկետը 2.5 տարով ավելացնելը: Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ լրատվական ծառայությունը:

/7or.am/

Просмотров: 581 | Добавил: Voskanapat | Дата: 07.07.2010 | Комментарии (0)

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարությանը՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է. «Մի քանի էջանոց ձանձրացնող ելույթից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սուլթանը փաստերը կեղծելու եւ սուտը ճշտի տեղ անցկացնելու իր ունակությամբ շուտով աշխարհում նոր նոմինացիա կսահմանի հեքիաթասացության բնագավառում: Միայն թե Ալիեւ սուլթանի հեքիաթները ոչ մեկին պետք չեն. դրանք անփառունակ են, ինչպես իր նախորդների հայտարարությունները:

Ինքն իր հետ բանակցած Ալիեւ փոքրիկը չի ցանկանում ի վերջո հասկանալ, որ ԼՂ-ի կարգավորման շուրջ համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներում հստակ նշված է, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը:

Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա սուտն առավել քան բացահայտ է դառնում, երբ նա նշում է, որ հայերը Արցախ են եկել 19-րդ դարասկզբին: Չցանկանալով հղում անել ոչ միայն հայ, այլ նաեւ աշխարհահռչակ օտարազգ ... Շարունակություն »
Просмотров: 528 | Добавил: Voskanapat | Дата: 07.07.2010 | Комментарии (0)

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական «TGRT» հեռուստաալիքին ասել է, թե Թուրքիան իր դժգոհությունն է հայտնել Վաշինգտոնին՝ կապված Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ։ Նա ընդգծել է, որ թեև Քլինթոնի այցը մասնավոր, այլ ոչ թե պաշտոնական բնույթ է կրել, սակայն, միևնույն է, Թուրքիան դժգոհ է նրա այդ քայլից։

/7or.am/

 



Просмотров: 598 | Добавил: Voskanapat | Дата: 07.07.2010 | Комментарии (0)

Ս.թ. հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի հարցերով ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերին և Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:
 
Պրն. Կյաերը Հայաստան է ժամանել արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստին մասնակցելու նպատակով:
Էդվարդ Նալբանդյանը հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը ս.թ. հուլիսի 19-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի շուրջ:

Ջոն Կյաերը դրական գնահատեց արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստի արդյունքները, ավելացնելով, որ ԵՄ ու Հայաստանի միջեւ ... Շարունակություն »
Просмотров: 513 | Добавил: Voskanapat | Дата: 07.07.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ