-Սա վերջին դեպքը չի լինելու։ Միշտ պետք է սպասել նմանատիպ ոտնձգությունների,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը։ Նա ընդգծել է, թե մի՛շտ է խախտվել հադադարի ռեժիմը. այնպես չէ, թե հենց հիմա է սկսվել։ Պարզապես, խախտման դեպքերը հիմա ավելի հաճախակի են դարձել։
Բանախոսի հաղորդմամբ' հրադադարի պայմաններում ռազմական տեսանկյունից երկու վտանգ կա՝ դիպուկահարներից և դիվերսիոն գործողություններից։ Նրա խոսքերով՝ հունիսի 18-ին Չայլու գյուղում տեղի ունեցած միջադեպն է՛լ ավելի պատշաճ մակարդակի վրա կպահի մեր զինվորների զգոնությունը։
Անդրադառնալով պատերազմի հնարավոր վերսկսմանը՝ Դ. Ջամալյանն ասել է. -Սպառնալիքները մի քիչ ավելի ակնհայտ են դարձել։ Եթե երկու ամիս առաջ մենք ասում էինք, թե դժվար թե հակառակորդն ինչ-որ քայլերի գնա, այս պարագայում վտանգն ավելի ակնառու է դարձել, և մենք պետք է սթ
...
Շարունակություն »
Просмотров:
575
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.07.2010
|
|
Ադրբեջանական սադրանքը և դրա հետևանքները. այս թեմայի շուրջ է այսօր խոսել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը։ Հիմնականում անդրադառնալով հունիսի 18-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությանը' ռազմական հոգեբանն ասել է, թե ադրբեջանական դիվերսիոն խմբի առջև, հավանաբար, երկու հիմնական խնդիր է դրված եղել.
-Առաջինն այն է, որ ադրբեջանցիները փորձում էին հենակետ գրավել։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա ստորաբաժանումն իր խնդիրը չի կատարել։
Դ. Ջամալյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվող կողմում եղել է մոտ 20 հոգի, հենակետը պաշտպանել է 12 հոգի, որից 4-ը սկզբից զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։
Հոգեբանն դրական է համարել այն, որ հայ զինվորները կարողացել են պահպանել հենակետը։ Նրա համոզմամբ՝ դիվերսիոն խմբի գործողությունների երկրորդ նպատակը քաղա
...
Շարունակություն »
Просмотров:
594
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.07.2010
|
|
Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ, խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) նշել է, որ թեև առաջիկայում ռազմական ակտիվ գործողություններ չեն լինի, սակայն դրանք բացառել պետք չէ։ «Պատերազմի վերսկսման դեպքում առաջին փուլում հնարավոր է՝ հայկական կողմը տուժի, քանի որ Ադրբեջանը գործի կդնի իր ողջ զինտեխնիկան, սակայն երբ մարդկային ուժերը բախվեն միմյանց, հակառակորդը խուճապի կմատնվի և առավելությունը հայկական կողմին կանցնի»,-հայտարարել է գեներալ-մայորը։
/7or.am/
Просмотров:
495
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.07.2010
|
|
Հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել հայ հրամանատարների մեղքով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ «Առաջնային գծում եղել են անփորձ զինվորներ, որոնց պետք է հրամանատարները ուշիուշով հետևեին։ Իմ կարծիքով՝ զգոնություն չի եղել։ Եթե հակառակորդը գալիս է, նրանք չեն տեսնում, հակառակորդը գալիս ու կրակում է՝ դա մեր հրամանատարների մեղքն է»,-ասել է արցախյան պատերազմի մասնակիցը։ Ըստ բանախոսի, Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները ընդամենը թուլությունը թաքցնելու համար են։ Տեր-Թադևոսյանը նաև նշել է, որ չնայած ադրբեջանական բանակը մեծաքանակ է ու լավ զինված, սակայն հայկական բանակի մարտական ոգին ավելի բարձր է։
/7or.am/
Просмотров:
583
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.07.2010
|
| |