Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 16
Օտարերկրացիների հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ աճում է: ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն 2010 թ. առաջին կիսամսյակում հանրապետություն այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 45%-ով ավելացել է 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի,Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, ԱՊՀ երկրների քաղաքացիները: Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են դրսևորում տարբեր երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչները:

Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Շուշի, Գանձասար, Ամարաս, Դադիվանք, հնագույն քաղաք Տիգրանակերտ:

ԼՂՀ ԱԳՆ
մամուլի ծառայություն
Просмотров: 491 | Добавил: Voskanapat | Дата: 16.07.2010 | Комментарии (0)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե հուլիսի 16-17-ին Ալմաթիում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկելու է 5 տարվա ընթացքում Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) հանձնման հարցը։ Նա նաև հավելել էր, թե Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկներ է արել, որոնց թվում էր նաև Ադրբեջանին Քարվաճառի (Քելբաջարի) և Լաչինի շրջանների վերադարձը։

-Դա բացահայտ սուտ է,-ի պատասխան այս հայտարարությունների՝ ասել էր ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը։
 
Անդրադառնալով ստեղծված այս մթնոլորտին՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «7օր»-ին ասել է, որ սա արդեն արտացոլում է, թե ինչ խայտառակ գործընթացներ են գնում դիվանագիտական ճակատում։
Просмотров: 607 | Добавил: Voskanapat | Дата: 16.07.2010 | Комментарии (0)

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիայից հետո ղարաբաղյան կողմում թողած ադրբեջանցի ենթասպա Մուրատիս Իբրահիմովի մարմինը իբր չի վերադարձվում։

-Միանշանակ, փոխհրաձգության ժամանակ զոհերի դիակները մնացել են հակառակ կողմում։ Այս կապկցությամբ միջազգային կազմակերպությունները, այդ թվում Կարմի Խաչը, բանակցություններ են անցկացրել կարճ ժամանակում դիակը վերադարձնելու համար։ Ցավոք սրտի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ բանկցություններն արդյունք չեն տվել։ Ներկա պահին Հայաստանը հերթական ստահոդ հայտարարությամբ է հանդես եկել։ Միջազգային Կարմիր Խաչի հարցմանն ի պատասխան՝ նրանք հայտարարել են, որ ադրբեջանական բանակի ենթասպա Մ. Իբրահիմովի մարմինը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ ԼՂՀ-ում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում Հայաստանի ՊՆ-ի և արտգործնախարարի հայտարարություններն այն մասին, թ ... Շարունակություն »
Просмотров: 584 | Добавил: Voskanapat | Дата: 16.07.2010 | Комментарии (0)

Այսօր Ղազախստանում կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցեն կազմակերպության 56 անդամ-երկրների ԱԳ նախարարներ և արտաքին գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 12 գործընկեր-պետություններ, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Վեստին, հանդիպման գլխավոր թեմաները կլինեն եվրոպական և եվրասիական անվտանգության ապահովումը, ինչպես նաև իրավիճակը Ղրղզստանում և Աֆղանստանում:

Սպասվում է նաև Ղազախստան-Հունաստան-Լիտվա եռյակի նիստը:

Աղբյուրի համաձայն` Ալաթիում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի իրենց պաշտոնակիցների մասնակցությամբ: Հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

Ինչպես նշել ենք ավելի վաղ, Ղազախստանում կայանալիք ոչ պաշտո ... Շարունակություն »
Просмотров: 587 | Добавил: Voskanapat | Дата: 16.07.2010 | Комментарии (0)

2010թ. հուլիս 17-ից 18-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
/Aysor.am/
Просмотров: 613 | Добавил: Voskanapat | Дата: 16.07.2010 | Комментарии (0)

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը «Հայլուր» լրատվական ծրագրին հայտարարել է, որ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցի քննարկման մասին Մամեդյարովի արած հայտարարությունը «բացահայտ սուտ է»:

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե իբրեւ հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ թե իբրեւ այդ հարցը քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգյան հանդիպման ընթացքում:

«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգյան հանդիպման ընթացքում», - հայտարարել է Հայստանի արտգործնախարարը:
 
/Aysor.am/
Просмотров: 579 | Добавил: Voskanapat | Дата: 16.07.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ