Հենվելով միջազգային իրավունքի վրա` հայկական կողմը պետք է հստակորեն հարցականի տակ դնի Ադրբեջանի որևէ իրավասություն Ղարաբաղի վրա: Այդ տեսակետն այսօր քննարկման ժամանակ հայտնեց նախկին դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Փորձագետի կարծիքով` խոսելով զիջումների գնալու հավանականության մաիսն, հայկական կողմը միայն ուժեղացնում է ադրբեջանական կողմի դիրքերը` հնարավորություն ընձեռելով նոր պահանջներ ներկայացնել:
«Ադրբեջանը շարունակում է խոսել միայն իր պետության կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավար կարգավիճակ տալու մասին, այն դեպքում, որ զիջումների գնալու պատրաստակամության մասին մեր հայտարարությունները խնդիրը փոխում են Արցախի լիիրավ անկախությունը պահանջելու հրամայականից մինչև ազատագրված տարածքներ վերադարձնելու հարցը»,- նկատեց բանախոսը և հավելեց, որ հայկական կողմը պետք է հստակեցնի իր դիրքորոշումները կարգավորման լուծման իր տարբերակի վերաբերյալ:
Просмотров:
618
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.07.2010
|
|
Այսօր կլոր-սեղան-քննարկման ժամանակ դիվանագետ, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադարձավ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությանը: Ըստ բանախոսի, աշխարհի գերտերություններին պատերազմի վերսկսվելը ձեռնատու չէ, քանի որ այն կարող է ավելի բարդացնել իրավիճակը Միջին Արևելքում:
«Ինչքան էլ պնդեն հակառակը, Արևմուտքի և Թուրքիայի համար հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները միասնական Հայկական հարցն են»,-նկատեց նա և հավելեց, որ Հայկական հարցը որպես կարևոր գործոն է հանդես գալիս Միջին Արևելքում վերջերս թեժացած թուրք-իսրայելական հակադրության պայմաններում:
«Թուրք-իսրայելական հակամարտությունը ձևական չէ, այլ կապված է Թուրքիայի իսլամականացման հետ: Եթե ազգայնական Թուրքիան վտանգավոր էր Հայաստանի համար, ապա իսլամականը` Եվրոպայի համար: Այդ պարագայում Արևմուտքին այլևս ձեռք չի տալիս խեղճացնել Հայաստանին»,- նշեց նա:
Просмотров:
522
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.07.2010
|
|
Ղազախստանում հուլիսի 17-18-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ալմաթի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
/Aysor.am/
Просмотров:
533
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.07.2010
|
|
Լուրերը, թե Թբիլիսիի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին վրացական է, չի համապատասխանում իրականությանը: Նման ենթադրության համար առիթ է հանդիսացել վրացերեն այն արձանագրությունը, որը հայտնաբերվել է եկեղեցու տարածքում:
Նման տեղեկություն լրագրողներին հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով, բազմաթիվ փաստեր կան, որոնք ապացուցում են եկեղեցու հայկական լինելը, այդ թվում` վրացերեն արձանագրության բովանդակությունը: Կարապետյանը հավաստիացրեց, որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու մասին առաջին հիշատակումները եղել են հենց հայկական աղբյուրներում, և եկեղեցին միանշանակ հայկական է։
Ս. Գևորգ եկեղեցու անցած տարվա վերջնական փլուզումից հետո վրացական կողմը մաքրման աշխատանքներ իրականացնելու պատրվակով հանել է պատերի բոլոր խոշոր աղյուսները և դրա
...
Շարունակություն »
Просмотров:
618
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.07.2010
|
|
Իրանում հայկական հուշարձանների ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու ընթացքում պարզվել է, որ այնտեղ հայկական հուշարձանների, եկեղեցիների նկատմամբ ավելի հոգատար և հանդուրժող են, քան հարևան Վրաստանում: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով վերջերս է վերադարձել Իրանից:
«Մեր արշավախումբն աշխատել է Թեհրանից հարավ ընկած Քյազազում, Քյամարայում, Փերիայում և Նոր Ջուղայում։ Բոլոր այս վայրերում հանդիպել ենք ավելի քան 20 հայկական եկեղեցիների, որոնք բավական լավ էին պահպանվել: Այդ եկեղեցիների մոտ կային հուշատախտակներ` մակագրված, որ դրանք հայկական հուշարձաններ են»,- ասաց Ս. Կարապետյանը և ավելացրեց, որ իրանցի գյուղացիների կողմից հայկական հուշարձաններ ոչնչացնելու ցանկություն բնավ չկա:
Բանախոսը նաև նշեց, որ իրանական կառավարությունը նույնիսկ դրանց մի մասի վերանորգման համար գու
...
Շարունակություն »
Просмотров:
549
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.07.2010
|
| |