Блог
Главная »
2010 »
Июль »
1 » Ադրբեջանն ընդամենը թաքցնում է իր թուլությունը
12:23 Ադրբեջանն ընդամենը թաքցնում է իր թուլությունը |
Հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել հայ հրամանատարների մեղքով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ «Առաջնային գծում եղել են անփորձ զինվորներ, որոնց պետք է հրամանատարները ուշիուշով հետևեին։ Իմ կարծիքով՝ զգոնություն չի եղել։ Եթե հակառակորդը գալիս է, նրանք չեն տեսնում, հակառակորդը գալիս ու կրակում է՝ դա մեր հրամանատարների մեղքն է»,-ասել է արցախյան պատերազմի մասնակիցը։ Ըստ բանախոսի, Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները ընդամենը թուլությունը թաքցնելու համար են։ Տեր-Թադևոսյանը նաև նշել է, որ չնայած ադրբեջանական բանակը մեծաքանակ է ու լավ զինված, սակայն հայկական բանակի մարտական ոգին ավելի բարձր է։
/7or.am/
|
Просмотров: 531 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |