Блог
Главная »
2010 » Июль » 9 » Տիգրանակերտի պեղումների մասին
14:53 Տիգրանակերտի պեղումների մասին |
Հնագետ Համլետ Պետրոսյանը, ով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարն է, խոսելով Տիգրանակերտի պեղումների մասին' ասել է, թե դրանք ընթանում են երեք հիմնական հատվածներում։ Թաղամասում ընթանում է հյուսիսային պարսպապատի բացումը, որտեղ արդեն 20 մետր առաջացել են:
-Ուշագրավն այն է, որ ունենք պատեր, որոնց բարձրությունը 4 մետրից ավելի է: Երկրորդ հատվածը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ նորից բացվում են ժայռափոր համալիրներ: Երրորդ հիմնական տեղամասը բազիլիկ եկեղեցու պեղումներն են,-տեղեկացրել է հնագետը։
Հ. Պետրոսյանն ասել է, թե վերջին շրջանում հայտնաբերել են նաև տարբեր դարաշրջանների իրեր, պղնձե զարդեր։ Նրա խոսքերով՝ մոտ 10 օր առաջ էլ հայտնաբերել են օձապատկերով անտիկ մի կարաս, որն իր տարողությամբ Արցախում ամենամեծն է՝ մոտ 600 լիտր։
/7or.am/
|
Просмотров: 570 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |