Блог
Главная »
2010 » Июль » 16 » Զբոսաշրջիկների հոսքը ԼՂՀ մեծացել է
12:10 Զբոսաշրջիկների հոսքը ԼՂՀ մեծացել է |
Օտարերկրացիների հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ աճում է: ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն 2010 թ. առաջին կիսամսյակում հանրապետություն այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 45%-ով ավելացել է 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի,Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, ԱՊՀ երկրների քաղաքացիները: Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են դրսևորում տարբեր երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչները:
Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Շուշի, Գանձասար, Ամարաս, Դադիվանք, հնագույն քաղաք Տիգրանակերտ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն
/7or.am/
|
Просмотров: 498 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |