Այն, որ թուրքերը փորձում են կեղծել ճշմարտությունը և այլոց մշակույթը ներկայացնել որպես սեփական, նորություն չէ: Նման դրսևորումների բազմաթիվ ապացույցներ կան, որոնց միացել է ևս մեկը: Պարզվում է` թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի հիմնի երաժշտությունը վերցված է հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից: Բայց այստեղ`
«Խուժան ասկյար զորք է ժողվեր Եկել` Մշո դաշտն է պատել. Սուլթան կ՛ուզէ ջնջել մզի Զարթնիր լաո, մեռնիմ քզի…
Խեղճ մշեցին մեռավ լալով, Օտար երկրներ ման գալով, Մեռավ թուրքի հարկը տալով, Զարթնիր լաո, մեռնիմ քզի…
Ինչ անիծեմ թուրք ասկյարին, Որ սպանեց ջոջ Աբոյին, Մեր հույս թողեց օրորոցին, Զարթնիր լաո, մեռնիմ քզի…»
բառերի փոխարեն «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, ցույց տուր կատաղությունդ, դուշմանը (թշնամին) կպարտվի, հաղթանակը մոտ է: Ձեռքի ուժ կա, շունչ կա, հոգիներ կան, որոնք կարող են տրվել «Ֆեներբախչեին»» արտահայտություններն են:
Համեմատության համար լսեք Հայկական երգը և Թուրքիայի նորընծա չեմպիոնի օրհներգը:
/Panorama.am/
|