Блог
Главная »
2010 » Июль » 27 » Wikileaks-ը խոստանում է նոր փաստաթղթեր հրապարակել
12:40 Wikileaks-ը խոստանում է նոր փաստաթղթեր հրապարակել |
Wikileaks կայքի ղեկավար Ջուլիան Ասանջը (Julian Assange) հայտնել է, որ իր ձեռքի տակ են Աֆղանստանում միջազգային ռազմական գործողությունների մասին ևս 15 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնք նա մտադիր է շուտով նույնպես հրապարակել։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին կայքը հրապարակել էր նույն թեմայի վերաբերյալ գաղտնի տվյալներ պարունակող մոտ 91 հազար փաստաթուղթ։
«Արտահոսած» փաստաթղթերում առկա են նոր տվյալներ Աֆղանստանում կոալիցիոն ուժերի իրականացրած գործողությունների մասին, որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Ասանջն ընդգծել է, որ փաստաթղթերում նշված դեպքերը քննության կարիք ունեն: Նա նաև նշել է, որ կասկած չունի, որ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերն իրական են:
Նշենք, որ Սպիտակ տան ներկայացուցիչները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Պակիստանի և Աֆղանստանի իշխանություններն արդեն սուր քննադատությամբ են հանդես եկել գաղտնի փաստաթղթերի հրապարակման առնչությամբ, որոնք, ըստ նրանց, չեն համապատասխանում երկրում առկա դրությանը, քանի որ փաստաթղթերում ներկայացվող դեպքերը տեղի են ունեցել 2004–2009 թթ., այսինքն` մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելը, ով հայտարարել էր Աֆղանստանի նկատմամբ ռազմավարության փոփոխության մասին։
/Aysor.am/
|
Просмотров: 571 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |