Блог
Главная »
2011 »
Июнь »
9 » Վարչապետ. Հայաստանը պատրաստ է քաղաքական կամք ցուցաբերել և անհրաժեշտ է, որ ադրբեջանցի գործընկերները նույնպես այդ կամքը ցուցաբերեն
11:02 Վարչապետ. Հայաստանը պատրաստ է քաղաքական կամք ցուցաբերել և անհրաժեշտ է, որ ադրբեջանցի գործընկերները նույնպես այդ կամքը ցուցաբերեն |
«Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», - Վիեննայում ընթացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում, պատասխանելով ներկաների հարցերին, երեկ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, և Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Վարչապետ Սարգսյանի խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, և պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ու արագ համաձայնության գալ:
«Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք և պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար», - նշել է ՀՀ վարչապետը:
/Panorama.am/
|
Просмотров: 452 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |