Հունիսի 5-ին լրանում է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան 85-ամյակը: Գեներալ, ով իր մեծ ավանդն է բերել Հայաստանի զինված ուժերի կայացման և արցախյան պատերազմում տարած հաղթանակում: Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես ԽՍՀՄ զինված ուժերում, այնպես էլ նորանկախ Հայաստանի ԶՈՒ-ում:
Ծնվել է 05.06.1926 թ.. Մեծ Արագյալ գյուղում (Վրաստան, Զավախք, ներկայիս Նինոծմինդայի շրջանում) 1934-1944 – սովորել է Դորելովկա գյուղի միջնակարգ դպրոցում 1944-1947 - Թբիլիսիի հետևակային ուսումնարանի սան 9.1947—9.1951 Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առան¬ձին գնդի ղասակի հրամանատար 1951-1956 - Նույն գնդի վաշտի հրամանատար 1956-1958 - 73-րդ մեք. դիվիզիայի 34-րդ հրաձգային գնղի վաշտի հրամանատար և գումարտակի շտաբի պետ 1958-1961 - Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա) 1961-1963 - 259-րդ մոտոհրաձգային ղիվիզիայի, 135-րդ մոտոհրաձգային գնդի, մոտոհրաձգային գումարտակի հրամանատար 1963-1965 - 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի, մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ 1965-1967 - 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար 1967-1969 - մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ 1969-1975 - Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար 1975-1980 - Զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի աոաջին տեղակալ (Բ-ուղապեշտ) 1980-1987 - Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալ (Դոնի Ռոստով)
1987-1991- եղել է ԽՍՀՄ ԶՈԻ պահեստազորում 1991 - ՀՀ Պաշտպանության կոմիտեի գլխավոր շտաբի պետ 1991-1992 - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ 1992-1993 - ՀՀ պաշտպանության նախարարի աոաջին տեղակալ 1993-2008 - ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, գլխավոր ոազմական տեսուչ
1968-ին ստացել է գնդապետի, 1971-ին՝ գեներալ-մայորի, 1992– ին՝ գեներալ-լեյտենանտի, 1996-ին՝ գեներալ-գնդապետի կոչում։
Պարգևատրվել է ԽՍՀՄ «Կարմիր դրոշի», «Կարմիր աստղի», «Հայրենիքին ծառայության համար», ՀՀ 1-ին աստիճանի մարտական խաչ (1998) և ԼՂՀ 1-ին աստիճանի մարտական խաչ (2000), Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Սուրբ Ներսես Շնորհալի» (2002), Ռուսաստանի Դաշնության «Մեծ հաղթանակ» (2006) շքանշաններով, ինչպես նաև 23 մեդալներով, այդ թվում՝ Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե, ԼՂՀ «Երախտագիտություն» (2005) և 6 արտասահմանյան երկրների մեդալներով։
/Panorama.am/
|