Կազանում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եռակողմ հանդիպումը, որը կայանալու է հունիսի 25-ին, լավագույն հնարավորությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փակուղուց դուրս գալու համար, գրում է Тhe New York Times-ը: «Դրան խթան է հաղորդվել մեծամասամբ Ռուսաստանի նախագահի կողմից, որը խնդրի կարգավորման համար օգտագործել է իր հեղինակությունը և շատ ջանքեր գործադրել»,- գրում է հոդվածի հեղինակը: «Ռուսաստանի նպատական է Կազանում համոզել կողմերին համաձայնվել «հիմնարար սկզբունքների» հետ, որոնց մշակվել են բանակցությունների արդյունքում ավելի քան 5 տարի առաջ»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նրա խոսքով, միջազգային միջնորդները` Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ, հստակ հայտարարել են համաձայնագրի անհետաձգելիության մասին, ասվում է հոդվածում: «Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:
/Times.am/
|