Блог
Главная »
2010 » Июль » 26 » Թուրքիայի պետնախարարն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան
13:05 Թուրքիայի պետնախարարն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան |
Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան` տեսակցելու պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, ում վատառողջության պատճառով թուրքահայ համայնքը իշխանությունների թողտվությամբ անցած շաբաթ ընտրեց աթոռակից պատրիարք: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթը:
Բաղըշը տեսակցել է ծանր հիվանդությամբ տառապող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ինչպես նաև` հանդիպել Արամ Աթեշյանին և շնորհավորել նրան` պատրիարքական փոխանորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին` Էգեմեն Բաղըշը հույս է հայտնել, որ այդ օրը Թուրքիայի համար դրական իմաստով բեկումնային կլինի եվրաինտեգրման ճանապարհին: Ըստ նրա` Թուրքիան պետք է ազատվի զինվորականների գրած սահմանադրությունից: Նա օրինակ է բերել Հունաստանին, Պորտուգալիային և Իտալիային, որոնք զինվորական սահմանադրությամբ ժամանակին փորձում էին անդամակցել Եվրամիության, բայց անհաջողության մատնվեցին: Մինչդեռ բարեփոխելով երկրի մայր օրենքը` այդ պետություններն արագացրեցին իրենց եվրաանդամակցության գործընթացը:
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` Բաղըշի հանդիպումները Պոլսո հայոց պատրարքարանում անցել են փակ դռների hետևում և տևել մոտ երկու ժամ:
/Aysor.am/
|
Просмотров: 606 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |