Блог
Главная »
2011 » Июнь » 14 » Թուրք պաշտոնաթող դիվանագետն ինքնասպան է եղել
15:47 Թուրք պաշտոնաթող դիվանագետն ինքնասպան է եղել |
Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի տվյալներով, թուրք պաշտոնաթող դիվանագետ Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը գնդակահարել է կնոջն ու ինքնասպանություն գործել։ Ըստ նախնական տվյալների՝ 77–ամյա Մուստաֆա Իլհան Օզբաբաջանն անձնական օգտագործման ատրճանակով նախ սպանել է կնոջը՝ 60–ամյա Էմինե Սիբել Օզբաբաջանին, հետո ինքնասպանություն գործել։ Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը երկար տարիներ աշխատել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ զբաղեցնելով կցորդի և հյուպատոսի պաշտոններ։ «Հյուրրիյեթը» գրում է, որ 1997թ., երբ Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը որպես կցորդ էր աշխատում Բեյրութում Թուրքիայի դեսպանատանը, ԱՍԱԼԱ կազմակերպությունը մահափորձ է իրականացրել նրա դեմ։ Սակայն Օզբաբաջանին հաջողվել էր կենդանի մնալ:
/Times.am/
|
Просмотров: 496 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |