Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 1 » Թոմաս դը Վաալ. «ԼՂ հակամարտություն. ճշմարտության պահը մոտենում է»
17:54
Թոմաս դը Վաալ. «ԼՂ հակամարտություն. ճշմարտության պահը մոտենում է»
«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը, «National Interest» պարբերականում անդրադառնալով G8-ի (մեծ ութնյակ) համաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների համատեղհայտարարությանը, այն անվանել է հակամարտության վերաբերյալ վերջին տարիներին արված ամենակարևոր միջազգային հայտարարություններից մեկը: 

Ըստ Թոմաս դը Վաալի` մայիսի 26-ին երեք միջնորդ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությունից պարզ դարձավ, որ մոտենում է ճշմարտության պահը: «Հունիսի վերջին Ռուսաստանի Կազան քաղաքում նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդների աջակցությամբ, վճռական քայլ է կատարելու` նախագահներ Ալիևի և Սարգսյանի կողմից արդեն հինգ տարի քննարկվող Հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ընդունման ուղղությամբ»,-գրում է դը Վաալը:
Վերլուծաբանի կարծիքով` ԼՂ հակամարտությանը Կոսովոյի համեմատ շատ ավելի քիչ են ուշադրություն դարձնում, սակայն այն ընթանում է չափազանց զգայուն տարածաշրջանում. 

«Եթե կողմերից մեկը որոշի վերսկսել ռազմական գործողությունները, իսկ այդ կողմը կլինի 1991-1994 թթ. հակամարտությունում պարտված Ադրբեջանը, ապա դա աղետալի հետևանքների կբերի»: Դը Վաալը շեշտում է, որ հատկապես կոպիտ է ադրբեջանական կողմի հռետորականությունը:

Նշելով, որ ԼՂ հակամարտության շուրջ խաղաղության հաստատման գործընթացը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից` վերլուծաբանը, սակայն, շեշտել է որ օտարերկրյա տերությունների կողմից նույնպես պետք է լուրջ մոտեցում ցուցաբերվի, և եթե խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը հավանության չեն արժանանում պետությունների ներսում, ապա միջազգային հանրությունը պետք է սատարի նախագահների վճռականությունը:
Եզրափակելով դը Վաալը նշել է, որ Կազանի հանդիպումը ցույց կտա թե արդյոք Կովկասում ավելացել է պատերազմի ծավալման, թե խաղաղության հաստատման հավանականությունը:

/Panorama.am/

Просмотров: 497 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ