«Նախագահը հստակ նշեց, որ մենք մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության և կառուցում ենք ժողովրդավարական երկիր, որտեղ գերակա է ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն, սերմանում այլատյացություն, տարածում ֆաշիստական գաղափարներ: Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր պատերազմի դեպքում մենք կրկին հաղթանակ չենք գրանցի»,- անդրադառնալով ՀՀ նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե «Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետև իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստում է պատերազմի»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը փորձում է կառուցել է այնպիսի ռազմական պետություն, ինչպիսին երկրորդ աշխարհամարտից առաջ Մուսուլոնինի հիմնել էր Իտալիայում և Հիտլերը՝ Գերմանիայում:
«Սակայն մենք տեսանք, որ այդ ռազմականացված պետությունները պարտվեցին պատերազմում, քանզի հակահիտլերիան կոալիցիան պայքում էր սեփական հողի ու հայրենիքի համար, իսկ Գերմանիան՝ հանուն զավթողականության, ռասիզմի ու ֆաշիստական գաղափարների:
/Panorama.am/
|