Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 23 » Սերժ Սարգսյան. Միջնորդներն ակնկալում են բոլոր կողմերի հստակ «այո»-ն կամ «ոչ»-ը
20:01
Սերժ Սարգսյան. Միջնորդներն ակնկալում են բոլոր կողմերի հստակ «այո»-ն կամ «ոչ»-ը
ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Եվրանյուզ հեռուստաընկերությանը: Հայաստանի Նախագահը այդ հարցազրույցում ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

Եվրանյուզ. Պարոն Սարգսյան, վերջին շրջանում հայ քաղաքական գործիչները, մասնավորապես, Ձեր երկրի արտաքին գործերի նախարարը, բավական լավատեսական կանխատեսումներ է ներկայացրել Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դուք պատրաստ եք փոխզիջումների, չնայած այն բանին, որ ինչպես նշեցիք Եվրոպայի խորհրդում չորեքշաբթի ունեցած ելույթում, նման որոշումը ձեր համար հեշտ չի լինի: 

Սերժ Սարգսյան. Լավատեսությունը լավ որակ է, սակայն անձամբ ես նախընտրում եմ լինել կառուցողական: Եվ պետք է ասեմ, որ անձամբ իմ ակնկալիքները մեծ չեն: Դուք խոսեցիք զիջումների մասին, բայց ես միանշանակ դեմ եմ միակողմանի կարգով զիջումներին: Մեզ հետարքրում է փոխադարձ փոխզիջումները: Իսկ մեր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք պետք է զիջումներ անենք մի պետության, ժողովրդի, որը միայն ու միայն սպասում է հարմար առիթի, որ մեզ վրա կրակ բացի: Ինչպես նշեցի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում, ԵԽ այլատյացության դեմ պայքարի կոմիտեն վերջերս իր զեկույցում ընդգծեց, որ Ադրբեջանում չափազանց զարգացած է հայատյացությունը: Ինչն անհնար է ասել Հայաստանի դեպքում: Այսինքն` հայատյացությանը պետք է վերջ տալ: Մենք պետք է փոխադարձ վստահության հիմքեր դնենք: 

Եվրանյուզ. Դուք ասացիք, որ առանց Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման իրավունք տրամադրելու, անհնար է խաղաղության պայմանագիրը մշակել: Բայց Ադրբեջանն այդ պայմանը չի ուզում ընդունել: Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության լուծումը: 

Սերժ Սարգսյան. Եթե Ադրբեջանը չի համաձայնում ինքնորոշման գաղափարի հետ, ապա այդ երկրի իշխանություններն ինչպես կարող են ասել, որ բանակցությունների շարունակման, լուծումներ գտնելու համար մտադիր են հիմնվել Մադրիդյան սկզբունքների վրա: Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ենթադրում է երեք պայմանների իրականացում` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Իսկ այդ սկզբունքների հիմքում միայն հայկական կողմի առաջարկները չեն… Այսպիսով` արդյոք տարօրինակ չի թվում ձեզ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ բանակցում է մի փաստաթղթի շուրջ, որի կետերից մեկը չի ընդունում: 

Եվրանյուզ. Բայց եթե Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դրույթը անկյունաքարերից մեկն է, իսկ Ադրբեջանը չի ընդունում այն, կնշանակի, որ Կազանում կայանալիք հանդիպումից առաջընթաց, համաձայնություն ակնկալել չարժե: 

Սերժ Սարգսյան. Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ուղղակի հայտարարի, որ դեմ է Մադրիդյան համաձայնագրի դրույթներից երկուսին կամ առնվազն մեկին: Կամ էլ` միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ինքնորոշման իրավունքը: Այդ դեպքում վերջին տասնամյակների ողջ ջանքերը հօդս կցնդեն: Եվ հետո` եթե ինքնորոշման իրավունքը չի ճանաչվում, հապա ինչպես բացատրել տասնյակ պետությունների առաջ գալը, նրանց ինքնորոշումը: Ինչպես բացատրել բառացիորեն վերջերս Կոսովոյի անկախության ճանաչումը: Ես նաև ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում գերազանցապես հայերով բնակեցված նաև մեկ այլ տարածաշրջան կար` Նախիջևանը, սակայն խորհրդային շրջանում և դրանից անմիջապես հետո այդ ինքնավարությունը հայազրկվեց, և այսօր այնտեղ գործնականում ոչ մի հայ չկա: 

Եվրանյուզ. Մեծ ութնյակի վերջին հանդիպման ժամանակ Դովիլում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հայտարարեցին հիմնախնդրի լուծում գտնել «առանց հապաղման»: Չե՞ք կարծում, որ հաշվի առնելով, թե քանի տարի է տևում այս փակուղային իրավիճակը, միջազգային միջնորդները մի փոքր հոգնել են: Մինսկի խմբի ներկայացուցիչները վերջերս նկատել էին, որ կազանում կայանալիք հանդիպումը համաձայնության հասնելու «վերջին հնարավորությունն է»: 

Սերժ Սարգսյան. Ոչ, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հոգնել է: Նրանք Հայաստանից, Ղարաբաղից ու Ադրբեջանից հստակ ու վերջնական պատասխան են պահանջում: Նրանք ուզում են հասկանալ` արդյոք շահագրգիռ կողմերը պատրաստ են լուծում գտնել` հիմնվելով վերը նշված սկզբունքների վրա: Նրանք մեզ ասում են` վերջապես ասացեք` «այո» կամ «ոչ», այլևս մի հապաղեք: Մենք հույս ունենք, որ պատասխանը կտրվի Կազանի հանդիպման ընթացքում:

/Panorama.am/

Просмотров: 428 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ