Блог
Главная »
2010 »
Июль »
22 » Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա
13:26 Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա |
PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա, այժմ Ադրբեջանի կողմնորոշվելու հերթն է: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հայկական Սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների` «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրի մասնակիցների հարցերին:
«Ներկա պահին բանակցությունների սեղանին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ կատարված առաջարկներն են, որոնց առնչությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հայտնեն իրենց դիրքորոշումները: Բանակցությունները կշարունակվեն այն բանից հետո, երբ Ադրբեջանն ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները»,- ասել է Հայաստանի նախագահը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 501 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |