Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 10 » Սերժ Սարգսյան. Եվրամիության հետ մերձեցման խնդիրը անկախությունից ի վեր եղել է Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը
18:03
Սերժ Սարգսյան. Եվրամիության հետ մերձեցման խնդիրը անկախությունից ի վեր եղել է Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի տեղեկացմամաբ, նախագահը շնորհավորել է Միրոսլավ Լայչակին` կառավարիչ տնօրենի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ Լիսաբոնյան համաձայնագրով ստեղծված Եվրամիության արտաքին գործերի ծառայությունը, որպես համաշխարհային դերակատար, նոր շունչ կհաղորդի Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությանը:

«Եվրամիության հետ մերձեցման, համագործակցության խնդիրը անկախությունից ի վեր եղել է Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը և աստիճանաբար առավել կարևորություն է ստանում: Մենք գիտակցում ենք, որ դա փոխադարձ շահավետ գործընթաց է, և մեր երկրում իրականացվող բարեփոխումները, ընդհանրապես` ապագայի մեր տեսլականը մենք ամբողջովին կապում ենք այդ համագործակցության հետ: Ուրախ եմ Ձեզ այստեղ ողջունելու համար և համոզված եմ, որ Ձեր այցելությունը կարևոր խթան է լինելու մեր համագործակցությանը»,-նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրենի խոսքով, Եվրամիությունն ստեղծել է արտաքին հարաբերությունների ծառայություն, որպեսզի յուրաքանչյուր երկրի կամ տարածաշրջանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունն արտացոլի տվյալ երկրի հանդեպ Միության կարիքները, պահանջմունքներն ու օրակարգի խնդիրները:

Միրոսլավ Լայչակը գոհունակություն է հայտնել Եվրոպական հարևանության քաղաքականության ուղղությամբ արձանագրված առաջընթացի և Ասոցացման համաձայնագրի բանակցություններում հայկական կողմի նպատակային մոտեցման ու ձեռքբերումների կապակցությամբ:

/Panorama.am/
Просмотров: 500 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ