Այդ սկզբունքները, ըստ դիվանագետի, արդեն երկու անգամ բավականին մանրամասնորեն շատ բարձր մակարդակով ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Ես կարծում եմ, որ դա հիանալի հիմք է հակամարտության լուծման համար, և Եվրոպական Միությունը կողմերին` Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հիմնվել դրանց վրա»,- նկատել է Սեմնեբին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունավետության կամ այդ ֆորմատի փոփոխության անհրաժեշտության մասին հարցին, Սեմնեբին պատասխանել է, թե ԵՄ-ն, ինչպես միշտ, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Կարծում եմ` միջազգային հանրությանը կարևոր է ցույց տալ Հայաստանին ու Ադրբեջանին, որ մենք սպասում ենք բանակցությունների շարունակության` բարի կամքի ոգով` հիշյալ հակամարտությունը լուծելու համար»,- նկատել է Սեմնեբին ու հավելել. «Մենք արդեն որոշ ուրվագծեր ունենք, որոնք, իմ կարծիքով, կարող են հիմնախնդրի կենսունակ լուծում համարվել: Այժմ պետք է համոզել կողմերին ընդունել այդ սկզբունքները»:
Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին փոխկապակցելու մասին հարցին ի պատասխան ԵՄ պաշտոնյան ասել է, որ ֆորմալ առումով այդ գործընթացների միջև կապ չկա:
«Բայց միևնույն ժամանակ չի կարելի ժխտել, որ ինչ էլ պատահի գործընթացներից որևէ մեկում, այն կազդի վստահության մթնոլորտի վրա, և դա պետք է նկատի ունենալ»,- հեվելել է դիվանագետը:
/Aysor.am/