Блог
Главная »
2010 » Июль » 5 » Սահմանադրությունը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը
11:33 Սահմանադրությունը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը |
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը կենտրոնի անդամ տասնյակ հազարավոր երիտասարդների անունից շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ՀՄԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը. այն չափազանց կարեւոր էր մեր նորանկախ հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը եւ ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական եւ իրավական նոր համակարգի կառուցման համար: Սահմանադրությունն ամրագրում է այն իրողությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Այս վեհ արժեքների որդեգրումը պարտավորեցնում է մեզ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել դրանք պահպանելու եւ ամրապնդելու ուղղությամբ»:
/Aysor.am/
|
Просмотров: 530 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |