Блог
Главная »
2011 » Июнь » 21 » Ռուսաստանի, Ադրբեջանի, նավթի ու «Օլյա»-ի մասին
17:28 Ռուսաստանի, Ադրբեջանի, նավթի ու «Օլյա»-ի մասին |
Ռուսաստանը և Ադրբեջանը կուսումնասիրեն «Օլյա» նավահանգստով Կասպից ծովի հյուսիսային շրջաններ նավթամթերքի տեղափոխությունը: Ինչպես հայտնում են ՌԴ Տրանսպորտի նախարարությունից, այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 17-ին Բաքվում կայացած երկու երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ այդպիսի անհրաժեշտությունը պայմանավորված է Աստրախանի նավահանգստում անհրաժեշտ սահմանային և մաքսային ենթակառուցվածքների բացակայությամբ:
Նշենք, որ Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 1մլն տոննա սեփական արտադրության նավթամթերք: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Ադրբեջանը կկարողանա օգտվել Ռուսաստանի առաջարկից, նույնիսկ ամենաշահավետ պայմանների ապահովման դեպքում:
/Panorama.am/
|
Просмотров: 540 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |