Блог
Главная »
2010 »
Июль »
1 » Ռազմական հոգեբան. «Նախագահ Ալիևն այդ կերպ ինչ–որ մեկին ինչ–որ բան էր փորձում ապացուցել»
12:35 Ռազմական հոգեբան. «Նախագահ Ալիևն այդ կերպ ինչ–որ մեկին ինչ–որ բան էր փորձում ապացուցել» |
Ադրբեջանական սադրանքը և դրա հետևանքները. այս թեմայի շուրջ է այսօր խոսել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը։ Հիմնականում անդրադառնալով հունիսի 18-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությանը' ռազմական հոգեբանն ասել է, թե ադրբեջանական դիվերսիոն խմբի առջև, հավանաբար, երկու հիմնական խնդիր է դրված եղել.
-Առաջինն այն է, որ ադրբեջանցիները փորձում էին հենակետ գրավել։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա ստորաբաժանումն իր խնդիրը չի կատարել։
Դ. Ջամալյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվող կողմում եղել է մոտ 20 հոգի, հենակետը պաշտպանել է 12 հոգի, որից 4-ը սկզբից զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։
Հոգեբանն դրական է համարել այն, որ հայ զինվորները կարողացել են պահպանել հենակետը։ Նրա համոզմամբ՝ դիվերսիոն խմբի գործողությունների երկրորդ նպատակը քաղաքական դրդապատճառներ է ունեցել.
-Նախագահ Ալիևն այդ կերպ ինչ-որ մեկին ինչ-որ բան էր փորձում ապացուցել։
Դ. Ջամալյանի խոսքերով՝ ադրբեջանցիները, զուտ քաղաքական նպատակներից ելնելով, կրակի բերան են տարել լավագույն ստորաբաժանումը. -Ադրբեջանցիները բարոյալքող իրականության հետ են առնչվում նախագահ Ալիևի քաղաքական կապրիզի պատճառով։
/7or.am/
|
Просмотров: 542 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |