Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 6
Հյուրեր: 6
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 9 » Քոչարյան. «Պատերազմի գնացողը դրա մասին նախօրոք չի հայտարարում»
11:59
Քոչարյան. «Պատերազմի գնացողը դրա մասին նախօրոք չի հայտարարում»


«Ակնհայտ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության անհնարին է որեւէ առաջընթաց: Հայաստանը չի կարող իրենով փոխարինել ԼՂՀ-ին: Թե փաստաթղթերի ձեւավորումը, թե դրանց ստորագրումը, թե իրագործումը, անհնարին է առանց ԼՂՀ-ի: Այն պահից, երբ Ադրբեջանը դադարի համառորեն մերժել ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին, դա կլինի ազդանշան, որ Բաքուն իրոք գնում է կարգավորման: Սակայն Ադրբեջանը դա մերժում է եւ բանակցային գործընթացը օգտագործում է զուտ որպես սեփական քարոզչության միջոց եւ առիթ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Իրավունք» թերթի խնդրանքով պարզաբանելով ԼՂ հակամարտության բանակցությունների ձեւաչափի փոփոխման մասին հնչող կարծիքները:

Հարցին, թե որքանով է աճել պատերազմի վերսկսման հնարավորությունը` Շ.Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը միշտ էլ կփորձի առաջին իսկ հնարավորության դեպքում հարցը ուժով կարգավորելու քաղաքականություն իրագործել:

«Այն քաղաքականությունը, որը Ադրբեջանը ի սկզբանե որդեգրել էր ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մնացել է անփոփոխ: Լիովին իրավական պահանջին, որը այն ժամանակ տեղավորվում էր նաեւ ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանը պատասխանեց ուժով` ջարդեր Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, այնուհետ էթնիկական զտումներ Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ բուն Լեռնային Ղարաբաղում, այնուհետ` լայնածավալ ռազմական ագրեսիա: Այդ քաղաքականության էությունը չի փոխվել, եւ միայն պարտվելով պատերազում, Ադրբեջանը խնդրեց զինադադար: Իհարկե, եւ ՀՀ-ն, եւ ԼՂՀ-ն քաջ գիտակցում են, որ Ադրբեջանը միշտ էլ կփորձի առաջին իսկ հնարավորության դեպքում հարցը ուժով կարգավորելու քաղաքականություն իրագործել»:

Ինչ վերաբերում է հավանականությանը, ԱԳ նախարարը նշել է, որ «Ադրբեջանը հույսը դրել է նավթադոլարների հոսքի վրա, հսկայական ռազմական բյուջեի եւ իր բնակչության թվաքանակի ավելացման վրա, իր միջազգային հեղինակության աճի վրա»:

«Սակայն ես հաճախ բերում եմ հետեւյալ օրինակը. ենթադրենք, Ադրբեջանի այդ բոլոր տեսակի ռեսուրսների աճը համապատասխանում է նրանց քարոզչամեքենայի հայտարարությանը: Արդյոք Ադրբեջանը կունենա այն ռազմական հզորությունը, ինչ Չինաստանը, արդյոք նա կունենա այն տնտեսական ներուժն ու միջազգային հեղինակությունը, ինչ Չինաստանը, արդյոք նա կունենա այն բնակչությունը, ինչ Չինաստանը: Ակնհայտ է, որ ոչ»:

Պարզաբանելով, թե ինչու է բերում հենց Չինաստանի օրինակը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ասել է. « Հարց է ծագում, թե ինչո՞ւ ունենալով այդ ամենը` Չինաստանի ղեկավարությունը ունի նաեւ իմաստություն ուժով չի լուծում Թայվանի հարցը: Եվ դա այն պարագայում, երբ Թայվանը չինական պատմական հող է եւ բնակեցված է չինացիներով: Մինչդեռ Արցախը հայկական պատմական հող է եւ բնակեցված է հայերով»:

«Այնպես որ, խնդիրը սոսկ թվաբանությունը չէ, կան բազում գործոններ, որոնք էապես խոչընդոտում են ուժային լուծմանը: Եվ վստահ եմ, որ Ադրբեջանի հնարավոր սադրանքները միայն կմոտեցնեն մեր հիմնական նպատակի իրականացմանը` ԼՂՀ միջազգային ճանաչում: Եվ վերջապես, մեր իսկ փորձը ցույց տվեց, որ քանակական առավելության պայմաններում Ադրբեջանը ջախջախիչ պարտություն կրեց պատերազմում: Խոսքը հենց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին է, որից հետո, նա փորձում է հանդես գալ տուժողի կեցվածքով ու հայկական կողմին անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել:

Ի վերջո, պատերազմի գնացողը դրա մասին նախօրոք չի հայտարարում: Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ կարող է ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, վաղուց կփորձեր լուծել այն», - եզրափակել է Շավարշ Քոչարյանը:
 
/Aysor.am/

Просмотров: 564 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ