Блог
Главная »
2011 »
Июнь »
7 » Պան Գի Մունը պաշտոնապես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին
11:32 Պան Գի Մունը պաշտոնապես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին |
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Նյու-Յորքում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե առաջադրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը:
Հարավկորեացի դիվանագետը խոստացել է, թե շարունակելու է աշխատանքը այնպես, որպեսզի ՄԱԿ-ը աննախադեպ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում «կամուրջներ կապող» կառույց մնա:
Նշենք, գլխավոր քարտուղարի պաշտոնում Պան Գի Մունը դեռևս միակ թեկնածուն է: Կառույցի գլխավոր քարտուղարն ընտրվում է ՄԱԿ գլխավոր վեհաժողովի կողմից Անվտանգության խորհրդի խորհրդատվության հիման վրա: Փաստացի գլխավոր քարտուղարին ընտրում են ԱԽ մշտական անդամները, որոնցից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք: Մշտական անդամներից Չինաստանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն հայտարարել են Պան Գի Մունի թեկնածությունը սատարելու մասին:
/Panorama.am/
|
Просмотров: 446 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |