Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 13 » Փոխվարչապետն ընդունել է ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիային
17:03
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիային
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պետքարտուղարի փոխտեղակալը, ում հիմնական գործառույթներից է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների զեկույցի պատրաստման աշխատանքների վերահսկումը, մասնավորապես առանձնացրել է ՀՀ փոխվարչապետի ղեկավարած թրաֆիքինգի հարցերով խորհրդի աշխատանքը` նշելով, որ ոլորտում նկատելի տեղաշարժ է արձանագրվել, և պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավվել են: «Այս ուղղությամբ աշխատանքները բարձր ենք գնահատում: Ցանկանում ենք շարունակել ոլորտում աշխատանքներն ու համագործակցությունը, որպեսզի Հայաստանն ավելի բարձր տեղ զբաղեցնի»,- նշել է հյուրը:
Ա. Գևորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը և նախկին դեսպան Մարի Յովանովիչին, ում անձնական ջանքերի շնորհիվ նաև հնարավոր եղավ առաջընթաց արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում:
Նա անդրադարձել է ոլորտում կատարված աշխատանքներին` նկատելով, որ ամենակարևորը վարչարարության խնդրի լուծումը և տարբեր մարմինների միջև համագործակցության կանոնակարգումն էր:
Կողմերն անդրադարձան նաև ընտրական շրջանում տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենսդրական պարտավորությունների պատշաճ իրականացման խնդիրներին: Համոզմունք հայտնվեց, որ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ տարածքային և ՏԻ մակարդակում կազմակերպչական առումով խնդիրներ չեն լինի, և ամեն ինչ կիրականացվի պատշաճ մակարդակով:
Զրուցակիցները շոշափել են նաև հանրապետությունում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

/Times.am/


Просмотров: 464 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ