Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 15 » Փորձագետ. « Առանց արցախյան կողմի ուղղակիորեն մասնակցության հնարավոր չէ որևէ էական առաջընթաց արձանագրել»
17:31
Փորձագետ. « Առանց արցախյան կողմի ուղղակիորեն մասնակցության հնարավոր չէ որևէ էական առաջընթաց արձանագրել»
«Այն, որ այսօր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են առանց արցախյան կողմի ուղղակիորեն մասնակցության, չի նշանակում, որ Արցախը բանակցային կողմ չէ, թեկուզ և միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելելիս պարտադիր մեկնում են նաև Արցախ, որտեղ նույնպես, ըստ էության, շարունակում են բանակցությունները», պատասխանելով Times.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է պատկերացնում Արցախյան կողմի` բանակցություններին մասնակցության հնարավորությունը, նշեց Արցախի հարցով փորձագետ, կոնֆլիկտաբան Ալվինա Աղաբաբյանը:
Ըստ փորձագետի, բանակցային գործընթացին արցախյան կողմի ուղղակիորեն մասնակցության վերականգնման հարցը մշտապես բարձրացվել է տարբեր մակարդակներով թե´ Հայաստանում և թե´ Արցախում:

«Կարծում եմ` առանց արցախյան կողմի ուղղակիորեն մասնակցության հնարավոր չէ որևէ էական առաջընթաց արձանագրել բանակցությունների ընթացքում: Ներկայիս բանակցային ոչ լիարժեք, խեղված ձևաչափը դժվար թե կկարողանա բերել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջնական լուծմանը: Կարծում եմ` բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնումն անհրաժեշտ է և միանգամայն հնարավոր, պարզապես ժամանակի խնդիր է»:

Խոսելով Արցախյան կողմի` բանակցային գործընթաց վերադառնալու հավանականության մասին, մեր զրուցակիցն առանձնացրեց այն փաստը, որ Ադրբեջանն այսօր չի ցանկանում դեռ առ դեմ բանակցել Արցախյան իշխանությունների հետ, քանի որ այդ կերպ ստացվում է, որ նա թեկուզ անուղղակիորեն, բայց ընդունում է Արցախի` իրենից անջատ, անկախ լինելու հանգամանքը:

«Սա, իհարկե, Ադրբեջանի համար որոշակիորեն նաև հոգեբանական խնդիր է, որը Ադրբեջանը, կարծես, չի շտապում հաղթահարել և շարունակում է պարբերաբար ռազատենչ հայտարարություններ հնչեցնել, սադրանքներ կազմակերպել սահմանային գոտում և այլն: Սակայն Ադրբեջանը վաղ թե ուշ ստիպված է լինելու արցախյան կողմի հետ կրկին նստել բանակցային սեղանի շուրջ. այլ տարբերակ թերևս դժվար է պատկերացնել», ամփոփեց փորձագետը:

/Times.am/

Просмотров: 483 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ