Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 9 » Փորձագետ. Ադրբեջանին չի հաջողվում թաքցնել «հաղթական բանակի» իրական պատկերը
12:04
Փորձագետ. Ադրբեջանին չի հաջողվում թաքցնել «հաղթական բանակի» իրական պատկերը
«Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները կրկին հեղեղված են ղարաբաղյան հիմնախնդիրը պատերազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին տարբեր գրչակների, տարբեր մակարդակի «փորձագետների», մեջլիսականների ելույթներով: Եվ, ինչպես միշտ, հնչում են արդեն սովորական սպառնալիքներ, գովազդվում է հսկայական ծավալներով գնվող արդիական սպառազինությունը, գովերգվում է ադրբեջանական բանակի «հաղթական» ոգին»,- Panorama.am-ի  հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հենրիկ Երիցյանը:

Նա նշեց, թե բնական է, որ հերթական անգամ աչքի ընկնելու հարմար առիթը բաց չի թողել նաև ադրբեջանական ամենամարտունակ բանակի խոսնակը` հայտնի Էլդար Սաբիրօղլուն:

«Մեկուկես տասնամյակ շարունակ ամբողջ աշխարհը փորձեր է ձեռնարկում խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Միջազգային տարբեր ատյաններից կոչեր են հնչում խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, ջանքեր են գործադրվում պատերազմական գործողությունների վերսկսման բացառման ուղղությամբ: Այսօր էլ ամբողջ աշխարհը, արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների Դովիլյան հայտարարությանը, որտեղ հստակ արձանագրվում է, որ եթե կողմերից որևէ մեկը գնա պատերազմական գործողությունների, ապա միջազգային հանրությունը կդատապարատի այդ քայլը, սպասում է դրական տեղաշարժերի բանակցային գործընթացում, հուսալով, որ հունիսի վերջին Կազանում կայանալիք հանդիպումը գոնե կստիպի Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ նկրտումներից: Միայն Ադրբեջանն է, որ իր ժողովրդին էլի ու էլի նախապատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:
Ի՞նչ է ասում Սաբիրօղլուն: Նրա մատուցմամբ` Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար հիմնախնդրի կարգավորման խաղաղ բանակցությունների խոչընդոտներ է ստեղծում, ինչը անխուսափելի է դարձնում խնդրի ռազմական լուծումը: Խոչընդոտներն էլ, նրա խոսքերով, հայկական կողմից հրադադարի ամենօրյա խախտումներն են, խաղաղ բնակչության գնդակոծումները, և այլն, և այլն... Եվս մեկ անգամ հայտարարելով, թե իր երկրի բանակը մարտունակությամբ մի քանի անգամ գերազանցում է հայկականին, նա հոխորտում է, որ «ադրբեջանական զինվորը կարդարացնի ժողովրդի, երկրի ղեկավարության, գերագույն հրամանատարի հույսերը և կազատագրի «օկուպացված հողերը թշնամուց»: 
Այս զավեշտալի հայտարարությանն արդեն արձագանքել են Հայաստանի պատկան մարմինները: Ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Ադրբեջանում քաոսային իրավիճակ է տիրում, և այդ երկրի ղեկավարությունը վայրկյանը բաց չի թողնում սեփական ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար` բնականաբար, քննադատելով հայկական բանակը: Ադրբեջանական քարոզչամեքենան ամեն ինչ ներկայացնում է իրենց օգտին: Միշտ էլ հեշտ է մեղքը բարդել հակառակորդ կողմի վրա, և չհաշվել սեփական խախտումների քանակը: Բոլորովին վերջերս էլ, մեկնաբանելով դիպուկահարներին շփման գծից հեռացնելու վերաբերյալ միջնորդների առաջարկը` նույն Սաբիօղլին հայտարարում էր, որ դա ելք չէ իրադրությունից»,- ասաց փորձագետը:

Այնուհետև Հ. Երիցյանը հավելեց. «Իսկ որ՞ն է ելքը, պատերա՞զմը: Իսկ իրո՞ք պատրաստ է պատերազմի ադրբեջանական «հաղթական բանակը»: Սաբիրօղլիներին արդեն չի հաջողվում թաքցնել «հաղթական բանակի» իրական պատկերը, զինծառայողների միջև գրանցվող արտակարգ միջադեպերը, կաշառակերությունը, ամենաթողությունը, ինքնասպանությունների փաստերը...:
Բնականաբար, նման բանակով, կաշառակեր զինվորական կոմիսարներով, հիվանդ և սոված զինվորներով Ադրբեջանը ոչ մի պատերազմ էլ չի կարող սկսել, իսկ փուչ ու սուտ հայտարարությունները ընդամենը Ադրբեջանի բնակչությանը գոտեպնդելու համար են: Ի՞նչ հզորության մասին է հոխորտում Սաբիրօղլին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը դատի են տալիս անգամ հացաթխման ձեռնարկությանը չվճարած գումարի համար/ http://ru.apa.az/news.php?id=184699, http://ru.apa.az/news.php?id=192307/: Ի՞նչ մարտունակության մասին է խոսում Սաբիրօղլին, երբ միայն վերջին շրջանում կաշառակերության համար ձերբակալվել են երեք զինվորական կոմիսարներ` Բաքվի Բինագադինի, Սուրախանի շրջանների և Սումգայիթի զինկոմները, կաշառակերության փաստեր են արձանագրվել Ջալիլաբադի զինկոմիսարիատում, արձանագրվել են նաև ինքնասպանություններ, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով սպանվել կամ վիրավորվել են բազմաթիվ զինծառայողներ:

Ի՞նչ պատերազմի մասին է հոխորտում Ադրբեջանը, երբ Սաբիրօղլին հայտարարում է, թե «կարգազանցների և օրինախախտների պատիժը կբարձրացնի ադրբեջանական բանակի վարկը...», իսկ բանակի մարտունակության, մարտական ոգու բարձրացման միակ թերևս արդյունավետ ճանապարհը այդ երկրի «ռազմական փորձագետները» համարում են Բաքվում կայանալիք զինվորական շքերթը...»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

/Panorama.am/
Просмотров: 490 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ