Блог
Главная »
2010 » Июль » 22 » Փախստականների վերադարձի իրավունքն առաջին հերթին պետք է տարածվի Ադրբեջանի հայերի վրա
15:25 Փախստականների վերադարձի իրավունքն առաջին հերթին պետք է տարածվի Ադրբեջանի հայերի վրա |
PanARMENIAN.Net - Փախստականների և ներքին տեղահանված անձանց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքն առաջին հերթին պետք է տարածվի Ադրբեջանը լքած հայ փախստականների վրա: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ադրբեջանի հայերի վեհաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը, հայ համայնքը մեծ ավանդ ունի Ադրբեջանի կայացման ու զարգացման գործում, և այսօր իրավունք ունի պահանջել Ադրբեջանի իշխանություններից փոխհատուցել ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասը:
«Մենք համարում ենք մեզ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք իրենց տները վերադառնալու իրավունք ունեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունն, որ արվեց հունիսի 26-ինՄուսկոկայում, հստակ ամրագրում է մեր իրավունքը»,-ասել է կազմակերպության նախագահը: Ըստ Այվազյանի հաշվարկների, Ադրբեջանը լքած հայերին հասցված միայն նյութական վնասը կազմում է 70 մլրդ դոլար:
/Panarmenyan.net/
|
Просмотров: 563 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |