Блог
Главная »
2011 » Июнь » 16 » Նոր բանաձեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
15:02 Նոր բանաձեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ |
Հայամետ օրենսդիրները ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրել են նոր բանաձև` կոչ անելով Միացյալ Նահանգներին ճանաչել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարած ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում, հայտարարել է Ամերիկայում Հայկական համագումարը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի անդամներ` հանրապետական Ռոբերտ Դոլդի և դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից, ովքեր կոչ են արել Միացյալ Նահանգների նախագահին ճանաչել հայոց ցեղասպանությունը և քաջալերել Միացյալ Նահանգների կառավարությանը այս ողբերգությունից դաս քաղել` ապագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար: «Այս օրինագիծը նման է նախորդ գումարման Կոնգրեսին ներկայացված թիվ 252 բանաձևին, որն անցյալ տասնմեկ տարվա ընթացքում չորս անգամ արժանացել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն դեռևս քվեարկության չի դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»,- հայտարարել է Ամերիկայում Հայկական համագումարը:
/Times.am/
|
Просмотров: 460 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |