«Բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության համար հստակ է` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը հնարավոր է միայն Հելնիսկյան եզրափակիչ ակտի դրույթների ներքո»,- ասաց փոխխոսնակը` շեշտելով, որ Ալմաթիում Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգրոծնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի համատեղ հայտարարությունը փաստեց, որ Մադրիդյան սկզբունքներից որևէ մեկը գերակա չէ, որ դրանք մի ամբողջականություն են:
«Կարծում եմ, որ այդ մասին շեշտադրումներն ուղղված են Ադրբեջանի իշխանությանը», - ասաց պատգամավորը` նշելով, որ այդ հայտարարությունից, ինչպես նաև Կոսովոյի վերաբերյալ Հաագայի որոշումից հետո Բաքուն այլևս չի կարող շարունակել նախկին քարոզչությունը և բանակցությունների ժամանակ շեշտադրել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը:
«Ալիևի ռազմատենչ հայտարարությունները միանշանակ ներքին սպառման համար են, բայց նա նաև շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատին հակասող հայտարարություն անում, թե Լեռնային Ղարաբաղի հարցը բացառապես Ադրբեջանի լուծելիք խնդիրն է: Չեմ կարծում, թե Մինսկի խումբն այդ շանտաժին կուլ կգնա»,- ասաց բանախոսը` հիշեցնելով Բաքվին, որ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում արտգործնախարարների հայտարարությունների տակ դրված են նաև Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրոթյունները:
Բանախոսը Ալմաթիի հայտարարության մեջ կարևորում է նաև այն, որ հակամարտության լուծման պատասխանատվությունը դնում են ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ հայկական և ադրբեջանական կողմերի առաջնորդների վրա:
Ս. Նիկոյանի կարծիքով, դա հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի համար վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
/Aysor.am/