Блог
Главная »
2010 » Июль » 7 » Նախարար Նալբանդյանը հանդիպել է ԵՄ պաշտոնյաներին
09:53 Նախարար Նալբանդյանը հանդիպել է ԵՄ պաշտոնյաներին |
Ս.թ. հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի հարցերով ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերին և Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:
Պրն. Կյաերը Հայաստան է ժամանել արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստին մասնակցելու նպատակով: Էդվարդ Նալբանդյանը հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը ս.թ. հուլիսի 19-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի շուրջ:
Ջոն Կյաերը դրական գնահատեց արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստի արդյունքները, ավելացնելով, որ ԵՄ ու Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ կարող են սկսվել ընթացիկ տարվա վերջում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, կողմերը քննարկեցին Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
/Aysor.am/
|
Просмотров: 521 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |