Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 23 » «NABUCCO»-ն կարող է վերջ դնել Ադրբեջանի այսօրվա իշխանությանը
19:48
«NABUCCO»-ն կարող է վերջ դնել Ադրբեջանի այսօրվա իշխանությանը
Հունիսի 20-ին «Գազպրոմ»-ի գլխավոր գրասենյակում այդ ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը հանդիպել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաևի հետ: Ռուսաստանյան հոլդինգի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմանի համագործակցության հարցը: Հանդիպման ժամանակ բարձր է գնահատվել Ադրբեջանից Ռուսաստան գազի մթերման գործում «Գազպրոմ»-ի հետ «SOCAR»-ի միջև համագործակցությունը: Նշվել է, որ այդ ընկերությունների համատեղ գործունեության զարգացումը երկու երկրների երկարաժամկետ համագործակցության ռազմավարական կարևոր ուղղություններից է:

«Pia.az»-ը հետաքրքիր է համարում այն փաստը, որ «SOCAR»-ի պաշտոնական կայքում այդ մասին տեղեկություն չկա: «Կասկած չկա, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը Մոսկվա է գնացել ոչ հյուսիսային ուղղությամբ գազի փոխադրման հարցը քննարկելու համար: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան խորհրդակցում է 2017 թ-ի երկրորդ կիսամյակում արդյունահանվելիք ադրբեջանական մեծ գազի արտահանման շուրջ կամ էլ «Գազպրոմ»-ի հետ համագործակցության վերաբերյալ նոր առաջարկություններ ունի»,- գրում է կայքը:

«Pia.az»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը գազի բնագավառում համագործակցությունը սկսել են 2000 թ-ի հոկտեմբերից: Այն ժամանակ «SOCAR»-ը գազ էր ներկրում իր կարիքների համար և մինչև 2007 թ-ը Ռուսաստանից տարեկան 4 մլրդ խոր.մ գազ է գնել: 2007 թ-ին, երբ շահագործման հանձնվեց «Շահդենիզ» հանքավայրը, Ադրբեջանը դադարեցրեց Ռուսաստանից գազի ներկրումը և պատմության մեջ առաջին անգամ սկսեց գազ արտահանել, նախ` Վրաստան և Թուրքիա, իսկ 2010 թ-ի հունվարի 1-ից էլ` Ռուսաստան: 2010 թ-ին «Գազպրոմ»-ը Ադրբեջանից 800 մլն խոր.մ գազ է գնել և այս տարվա համար էլ 2 մլրդ խոր.մ գազ ներկրելու պայմանագիր ունի:

Կայքը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն հետաքրքրված չէ` «SOCAR»-ի նախագահի կողմից Մոսկվայում անցկացված բանակցությունների տարածման մեջ: Այս մասին կայքին տեղեկացրած հավաստի աղբյուրը հայտնել է, որ վերջիվերջո բոլորին հայտնի կդառնան արդյունքները, և դեմ հանդիման կկանգնեն Ադրբեջանի իշխանությունն ու Արևմուտքը, քանի որ «NABUCCO»ի հետ կապված` Արևմուտքը տեղեկություն է սպասում Ադրբեջանից, և Ռուսաստանի հետ համաձայնություն լինելու դեպքում այդ նախագիծը վտանգվելու է:

Այս մասին կայքին հիշեցնող աղբյուրը պնդում է, որ Արևմուտքը նույնիսկ կարող է Ադրբեջանի իշխանության փոփոխությանն աշխուժություն հաղորդող իրադարձություններ սկսել իրագործել:

«Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթային նախագիծը պատճառ դարձավ Էլչիբեյի տապալմանը, «NABUCCO»-ն էլ կարող է վերջ դնել Ադրբեջանի այսօրվա իշխանությանը»,- գրել է կայքը:

/Panorama.am/

 
Просмотров: 461 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ