Блог
Главная »
2011 »
Июнь »
2 » «Մեծամորի ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն անհամեմատ ավելի բարձր է, քան դրա վերագործարկման ժամանակ էր
18:31 «Մեծամորի ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն անհամեմատ ավելի բարձր է, քան դրա վերագործարկման ժամանակ էր |
«Ներկայումս Մեծամորի ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն անհամեմատ ավելի բարձր է, քան դրա վերագործարկման ժամանակ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
Նրա խոսքերով, հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրով իրականացվող աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերին: Նախագծային հաշվարկով ՀԱԷԿ-ի սեյսմակայունությունը 7 բալ է, առավելագույն հաշվարկը` 8, բայց հետագայում մինչև ատոմակայանի վերագործարկումը կատարվել են տարածքի և հարակից տարածքների լրացուցիչ սեյսմիկ հետազոտություններ, որոշվել է ատոմակայանի առավելագույն արագացումը` 4մք/վրկ, որը համարժեք է մոտ 9 բալի. դրա հիման վրա էլ մշակվել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագիրը: Այն կազմվել է ՄԱԳԱՏԷ-ի աջակցությամբ և իրականացվում է սահմանված գրաֆիկով:
/Panorama.am/
|
Просмотров: 402 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |