Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 23 » Մ. Չավուշօղլուն ասել է ՀՀ նախագահին, թե հայ ո՞ր պատվիրակին է շատ սիրում
20:08
Մ. Չավուշօղլուն ասել է ՀՀ նախագահին, թե հայ ո՞ր պատվիրակին է շատ սիրում
Ինչպես փոխանցում են Panorama.am-ի աղբյուրները Ստրասբուրգից, նախքան նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունենալը, երբ հայաստանյան պատվիրակության ու ԶԼՄ ներկայացուցիչները, ինչպես նաև այլ պատվիրակներ միջանցքում դիմավորում էին ՀՀ նախագահին, արձանագրվել է բավականին հետաքրքիր միջադեպ: 

Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բոլորի ներկայությամբ դիմել է ԵԽԽՎ թուրքազգի նախագահ Մևլութ Չավուշօղլուին ու հետաքրքրվել, թե ի՞նչ իրավունքով է վերջինը հետևողականորեն արդեն երկու օր զրկում ՀՀ ներկայացուցչին հարց տալու իր իրավունքից: Պատգամավորը բարձրաձայնել է, թե երբ հերթը հասնում է իրեն, Չավուշօղլին անմիջապես հայտարարում է, որ ինքը փակված է համարում հարց հնչեցողների ցուցակը և, մասնավորապես, դրա հետևանքով Ն.Զոհրաբյանը զրկվել է Ուկրաինայի նախագահին հարց ուղղելու իր հնարավորությունից, թեպետ նախագահ Յանուկովիչի ելույթից հետո, մինչև նիստի ավարտը դեռ մնացած է եղել մոտ 8-9 րոպե ժամանակ: Նույնը նաև Ուկրաինայի արտգործնախարարի դեպքում` Մ.Չավուշօղլին հարցը չի թույլատրել հնչեցնել, հայտարարելով, թե նիստը փակված է:

Ի պատասխան այս մեղադրանքի, ԵԽԽՎ նախագահը հայտարարել է. «Որովհետև ես ձեզ շատ ես սիրում, դրա համար էլ ահա այդպիսի հատուկ ընդգծված վերաբերմունք ունեմ ձեր հանդեպ»:
Սակայն այսքանով այս կեսկատակ-կեսլուրջ հրապարակավ երկխոսությունը չի ավարտվում: Նախագահ Սերժ Սարգսյանի մոտենալուն պես, ԵԽԽՎ նախագահը, մատնացույց անելով Ն.Զոհրաբյանին, դիմում է Հայաստանի նախագահին. «Ահա ձեր պատվիրակության իմ ամենասիրելի պատգամավորը»:

Ի դեպ, նույն աղբյուրի համաձայն, Ն.Զոհրաբյանը պատրաստվում է դիմել ԵԽԽՎ Կանոնակարգի և անձեռնմխելիության հանձնաժողովին, որպեսզի վերանայվի վեհաժողովի կանոնակարգի հայտնի G8 կետը:
Հիշեցնենք, հենց այս կետով է սահմանվում, որ վեհաժողովում հյուր-հրավիրյալների դեպքում ԵԽԽՎ նախագահն ինքնակամ է որոշում հերթագրվածների հերթականությունը և ո՞ւմ տալ ձայն, իսկ ում` ոչ սկզբունքը:

/Panorama.am/
Просмотров: 459 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ