Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 10 » ԼՂՀ վարչապետ. ամենահրատապ խնդիրներից է էապես բարձրացնել ազգաբնակչության կենսամակարդակը
15:52
ԼՂՀ վարչապետ. ամենահրատապ խնդիրներից է էապես բարձրացնել ազգաբնակչության կենսամակարդակը
ԼՂՀ վարչապետը շնորհավորանքի ուղերձ է հղել ԼՂՀ սոցիալական ապահովության համակարգի աշխատողներին՝ հունիսի 10-ին Արցախում առաջին անգամ նշվող Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ.

«Սոցիալական ոլորտի հարգարժան ծառայողներ.Արցախի գործադիր իշխանության, ընդհանրապես մեր պետության համար ներկա ժամանակաշրջանում ամենահրատապ խնդիրներից է էապես բարձրացնել ազգաբնակչության կենսամակարդակը, հասնել սոցիալական վիճակի անհրաժեշտ բարելավման: 

Այդ նպատակին են միտված պետական նշանակության տնտեսական բնույթի տասնյակ ծրագրեր, որոնք ներկայումս իրականացման փուլում են, և ակնկալվող արդյունքները լավ հիմք են հանդիսանալու նաև սոցիալական ասպարեզում զգալի առաջընթացի համար: Ուստի չափազանց կարևոր է, թե ձեռք բերած հնարավորություններն ինչպես պետք է վերածել սոցիալական նպատակային ծրագրերի և իրագործել դրանք: Ահա այստեղ է, որ հույժ գնահատելի են դառնում ձեր փորձն ու գիտելիքները, ձեր նվիրվածությունն ու բարեխղճությունը: Նաև սոցիալական համակարգի ծառայողների աշխատանքով է ձևավորվում երկրի բարոյա-հոգեբանական մթնոլորտը, մարդկանց հավատը` արդարության ու ապագայի նկատմամբ: 

Ձեր ամենօրյա շփումը մեր քաղաքացիների հետ պետք է լինի սրտացավ և օրինական վերաբերմունքի իսկական արտահայտություն, մի պահանջ, որ դուք կատարում եք այսօր, և այն մշտապես կատարելագործելու կարիք ունի: Սոցիալական սպասարկումը բոլորիս համատեղ ուժերով պարտավոր ենք հասցնել որակյալ ու արդիական աստիճանի:

Այս տարի հունիսի 10-ին առաջին անգամ ենք նշում սոցիալական աշխատողի օրը: Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթում եմ ձեզ առողջություն և ամենայն հաջողություններ ձեր գործունեությունում: Դուք պետության յուրահատուկ բանբերներն եք մեր կարիքավոր քաղաքացիների շրջանում, և թող միշտ բարի լուրեր փոխանցեք նրանց և վստահելի ու համոզիչ լինեն ձեր խոսքն ու գործը»,-ասել է վարչապետ Արա  Հարությունյանը:

/Panorama.am/

Просмотров: 649 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ