1. Այն իրավիճակում, երբ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև ադրբեջանցի դիվերսիոն խմբերի պարբերական հարձակումները, որոնք ծանր հետևանքների և մարդկային կորուստների են հանգեցնում երկու կողմերի համար:
2. Սպառազինության մրցավազքի և Ադրբեջանի ռազաքաղաքական հիսթերիայի պայմաններում
3. Երկրում պետական մակարդակի հասնող հակահայկականության, ստի, կեղծիքի և ապատեղեկատվության պայմաններում:
4. Մի իրավիճակում, երբ ԼՂՀ ժողովրդի սահմանադրական իրավունքը պարբերաբար արհամարհվում է միջնորդ երկրների և միջազգային հանրության կողմից:
5. Այն պայմաններում, երբ պատերազմից 16 տարի հետո միջազգային հանրությունն այդպես էլ չտվեց իրակաան ագրեսորի անունը, որի գործողությունները դարձան պատճառ հարյուր հազարավոր մարդկային ճակատագրերի խեղման համար:
6. Երբ ռազմական կոնֆլիկտի պաշտոնական կողմ ճանաչված ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցությունների գործընթացին:
Մենք դիմում ենք համանախագահ պետությունների ղեկավարներին և հատուկ ցանկանում ընդգծել հետևյալը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը կետ առ կետ պարունակում է բոլոր այն դրույթները, որոնք կան «մադրիդյան սկզբունքներում», որոնք, ինչպես բազմիցս ասել ենք, չեն կարող կյանքի կոչվել: Նմանատիպ փաստաթուղթը հաշվի չի առնում պատմական, իրավական և հետպատերազմյան իրականությունները, և նրա իրականացումը հղի է տարածաշրջանում հերթական լայնածավալ պատերազմի սկսմամբ, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ ոչ միայն Հարավային Կովկասի համար:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Արցախին պարտադրել երկրի համար անընդունելի որոշումներ, պետք է հասկանան, որ կրում են բարոյական և քաղաքական պատասխանատվություն՝ անխուսափելի պատերազմի, որի նպատակն է Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը:
Իրադարձությունների այդպիսի զարգացումը շարունակությունն է այն Ցեղասպանության, որ կատարեցին թուրքերը դարասկզբին, Կիրովաբադում, Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի և տեղահանության:
ԼՂՀ-ի ժողովրդին ապագայի նկատմամբ իրավունքից զրկելու փորձերը կրկնակի պախարակելի են այն համատեքստում, թե ինչպես են լուծվում Եվրոպայում կամ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները:
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը միշտ ողջունել է ցանկացած խաղարարար նախաձեռնություններ, սակայն մենք իրական և երկարատև խաղաղության կողմնակից ենք, ինչպես նաև ընդգրկուն և բոլոր կողմերին ներկայացնող բանակցությունների կողմնակից:
Մենք հայտնում ենք համանախագահ երկրներին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվստահությունը Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը աճել է մոտ հարյուր անգամ, հաշվի առնելով այն իրավիճակը, որ տիրում է բուն Ադրբեջանում՝ ազգային փոքրամասնությունների և ռեժիմի դեպ պայքարող էթնիկ ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտում: Մեզ համար ակնհայտ է Ադրբեջանի ղեկավարության հանցագործ նպատակները ԼՂՀ ժողովրդի հարցում:
Մենք չենք վստահում ոչ մի տեսակի խաղաղապահ զորքերին, քանի որ ժամանակի ընթացքում դասեր քաղել ենք ոչ միայն պատմությունից, այլ նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած դեպքերից: ԼՂՀ զինված ուժերը կարող են ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը:
Ցանկանում ենք հիշեցնել, որ աշխարհում չկա երկիր և ուժ, որ իրավունք ունի զրկել Արցախի ժողովրդին կյանքից, արդարությունից և անկախությունից:
Հայտարարության տակ ստորագրել են ավելի քան 25 արցախյան կազմակերպություններ:
/7or.am/