Блог
Главная »
2010 » Июль » 7 » ԼՂՀ հիմնական ժողովրդագրական ցուցանիշները 2010թ. հունիսին
15:45 ԼՂՀ հիմնական ժողովրդագրական ցուցանիշները 2010թ. հունիսին |
2010թ. հունիսին, ըստ նախնական տվյալների, ԼՂՀ-ում ծնվել է 221 երեխա՝ 2009թ հունիսին ծնված 270 երեխայի փոխարեն, մահացել է 112 մարդ՝ 2009թ. հունիսին մահացած 100 մարդու փոխարեն: Արդյունքում բնական աճը 61 մարդով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Հաշվետու ամսում գրանցվել է 75 ամուսնություն և 15 ամուսնալուծություն, 2009թ. հունիսին գրանցված 67 ամուսնության և 6 ամուսնալուծության փոխարեն:
Ըստ ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության տրամադրած «եկողների» և «մեկնողների» վիճակագրական հաշվառման կտրոնների՝ 2010թ. հունիսին հանրապետություն եկողների թիվը կազմել է 81 մարդ, մեկնողների թիվը 41 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխանաբար 72 եւ 29 մարդու փոխարեն:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն
|
Просмотров: 568 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |