Блог
Главная »
2010 » Июль » 14 » Լեհաստանի ԱԳՆ. Արևելյան գործընկերության նպատակը վեճ լուծելը չէ
13:29 Լեհաստանի ԱԳՆ. Արևելյան գործընկերության նպատակը վեճ լուծելը չէ |
Այսօր ասուլիսի ժամանակ Երևանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուց լրագրողները հետաքրքվեցին, թե արդյոք Արևելյան գործընկերության ծրագրի սկզբունքներին և տրամաբանությանը համահու՞նչ են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի հասցեին` նկատելով, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի հեղինակը հենց Լեհաստանն է:
«Խնդրում եմ հաշվի առեք այն փաստը, որ Արևելյան գործընկերության մասնակից պետություններն ունեն երկկողմանի խնդիրներ, բայց նպատակը չէ, որ այդ ծրագրի շրջանակներում իրենք լուծեն իրենց երկկողմանի խնդիրները: Որքան շատ երկրներ ընդգրկված լինեն Արևելյան գործընկերության ծրագրում, այնքան հեշտ կլինի այդ երկրների միջև խնդիրները լուծելուն»,- ի պատասխան հայտարարեց Ռադոսլավ Սիկորսկին:
/Aysor.am/
|
Просмотров: 500 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |