Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 8
Հյուրեր: 8
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июль » 29 » Կոնգրեսական. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
12:47
Կոնգրեսական. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել թուրքական արտաքին քաղաքականությանը նվիրված «Թուրքիայի նոր արտաքին քաղաքական ուղեգիծը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» խորագրով քննարկում:

Ամերիկայի հայկական համագումարի (AAA) փոխանցմամբ` քննարկման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը` ընդգծելով, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է.

«Կարևոր է, որ Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում` Առաջին աշխարհամարտի տարիներին, հայ ժողովրդի դեմ իրականացրած Ցեղասպանությունը: Վստահ եմ` թուրքերն իրենց անցյալի հետ հաշվի նստելուց հետո կհասկանան, որ իրենց և իրենց երեխաներին ազատել են հսկայական բարոյական բեռից»:

Կոնգրեսական Ջիմ Կոստան նույնպես, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, մատնանշել է այդ իրողության վերաբերյալ հսկայածավալ փաստերի առկայությունը:

Իսկ Գերմանական «Մարշալ» հիմնադրամի փորձագետ Յան Լեսերը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացն ինքնին կարևոր է և չպետք է այն շաղկապել այլ խնդիրներ հետ, ինչպիսին է, օրինակ, ղարաբաղյան հիմնախնդիրը:

Կոնգրեսականներն ու քննարկման մասնակիցները քննարկել են նաև կիպրական հիմնախնդիրը, Թուրքիայում ազգային փոքրամասնություններին և խոսքի ազատությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Թուրքիայի` Իրանի, Իսրայելի և Պաղեստինի հետ կապված արտաքին քաղաքականությունը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության փոխանցմամբ` կոնգրեսականները ընդհանուր առմամբ քննադատել և մտահոգիչ են համարել Թուրքիայի` Իրանի և Մերձավոր Արևելքի առնչությամբ իրականացրած քաղաքականությունը:

«Մենք քննարկում ենք Իրանին, Իսրայելին և Պաղեստին ուղղված Թուրքիայի քաղաքական ուղեգծում նկատվող մտահոգիչ փոփոխությունն ու դրա ազդեցությունները: Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ «Թուրքիայի ուղեգծում և Միացյալ Նահագների հետ ռազմավարական համագործակցության թեմայում հարցականներ կան»: Ես նույնպես մտահոգություններ ունեմ այդ առնչությամբ»,- հայտարարել է Բերմանը:

Անդրադառնալով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Անկարայի հարաբերություններին` Բերմանը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պետք է հարգալից վերաբերվեն Միացյալ Նահագների կողմից կազմված «միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկին»:

Հովարդ Բերմանն Անկարայի կոչ է արել նաև ավելի շատ քայլեր ձեռնարկել կիպրական հիմնախնդրի կարգավորման առնչությամբ և հարգել խոսքի ազատությունը:

Թուրքական իշխանություններին կոշտ քննադատության է ենթարկել նաև հանրապետական կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեհթինենը: Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը որակելով որպես «իսլամիստական կուսակցություն»` Ռոս-Լեհթինենը թուրքական իշխանություններին քննադատել է Իրանի դեմ պատժամիջոցներին դեմ քվեարկելու և Թեհրանի հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու համար: Իսկ Գազայի շրջափակման վերացմանն ուղղված թուրքական կողմի ջանքերը որակել է որպես սադրիչ քայլեր:
 
/Aysor.am/
Просмотров: 577 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ