Блог
Главная »
2011 » Июнь » 21 » Կոմանդոսը Կազանից առաջընթաց չի ակնկալում
17:17 Կոմանդոսը Կազանից առաջընթաց չի ակնկալում |
Ես ոչ մի առաջընթաց չեմ սպասում Կազանի հանդիպումից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ավելացնելով, որ բանակցային սեղանին դրված սկզբունքները իրարամերժ են, ուստի համաձայնության հիմք լինել չի կարող: Ըստ Կոմանդոսի, այս պահին խնդրի կարգավորման գործընթացը գնում է բացասական հունով:
Գնահատելով կարգավորման բուն գործընթացը, բանախոսը նշեց, որ բանակցությունները մի տեսակ առանձնացել, անջատվել են բուն հիմնախնդրից:
«Համանախագահող երկրները չեն խորանում հիմնահարցի էության մեջ: Կողմերից և ոչ մեկը չի ուզում հասկանալ, թե որտեղից է ի հայտ եկել այս հիմնախնդիրը, որն է դրա պատճառը: Ի՞նչ է անում Ռուսաստանը: Նա ձգտում է ռազմավարական գործընկեր լինել ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»,-մտահոգությունների մասին բարձրաձայնեց նա:
/Panorama.am/
|
Просмотров: 491 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |