Блог
Главная »
2010 »
Июль »
28 » Կիրո Մանոյան. ՄԱԿ-ի դատարանն ամրագրեց, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքին
15:24 Կիրո Մանոյան. ՄԱԿ-ի դատարանն ամրագրեց, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքին |
PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը կարևոր է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ այն ամրագրում է, որ այլ պետությունների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, ԼՂՀ-ն անկախություն հռչակեց ոչ միայն միջազգային իրավունքի համաձայն, այլ նույնիսկ չխախտելով ԽՍՀՄ օրենսդրությունը:
Կիրո Մանոյանը սխալ է համարել բոլոր հայտարարություններն այն մասին, որ Հաագայի դատարանի որոշումը կարող է տարածվել միայն Կոսովոյի վրա: Նա նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:
/Panarmenian.net/
|
Просмотров: 453 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |