Блог
Главная »
2011 » Июнь » 17 » Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ստեփան Կրկեշարյանին
19:32 Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ստեփան Կրկեշարյանին |
Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հանրային կապերի հանձնաժողովի, ինչպես նաև ազգային խտրականության դեմ պայքարի խորհրդի ղեկավար Ստեփան Կրկեշարյանին, տիկնոջն ու որդուն: Սփյուռքի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Ստեփան Կրկեշարյանն այն գլխավոր ուժն է, որ սատարել է Նոր Հարավային Ուելսում ներգաղթյալների հարցերով շահագրգիռ կազմակերպությանը` առաջարկելով գործող ծրագրեր` ազգային, լեզվական, կրոնական հիմքերի վրա ձևավորված խմբերի համար:
Ս.Կրկեշարյանը մեծ ներդրում ունի Բազմամշակութայնության մասին բանաձևի մշակման հանձնաժողովի աշխատանքներում, ինչը կտրուկ փոփոխություն է մտցրել ազգային հարաբերությունների ձևավորման համակարգում` Ավստրալիայի քաղաքացիների և Ավստրալիայում ապրող այլ ազգերի միջև: Նա Նոր Հարավային Ուելսում էթնիկ համայնքային կառույցների խորհրդի հիմնադիրներից է:
Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Քննարկվել են Ավստրալիայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր:
/Panorama.am/
|
Просмотров: 535 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |